Friday, 31 03 2023
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Ապրիլ 1-4
11:00
Դոնալդ Թրամփին 30 մեղադրանք է առաջադրվել
Ալավերդցի կինը գողության իմիտացիա է արել և հաղորդում տվել
Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է. Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
Տարադրամի փոխարժեք – Մարտ 31, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 31, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 30-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը պետք է դիտարկել որպես տնտեսական դիվանագիտության ճգնաժամ
Բայրամովը հանդիպել է Պաղեստինի նախագահին
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 31, 2023
09:30
Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ–ի անդամակցության հայտը
Ոլորտն ազատականացվում է․ սակագնի բարձրացում չի կանխատեսվում, նոր սպառողների համար միացման արժեքն է բարձրանում
Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»
Անպայման պետք է կամ բերքը ապահովագրել, կամ եկամուտը, որպեսզի գյուղացին շահագրգռություն ունենա
Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն
Հայաստանը ստորագրել է ռազմական կարևոր փաստաթուղթ
Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու․ Փրկարար ծառայություն
Սոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
00:30
Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի
Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն
ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց վիճակը
Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին

2,6 միլիարդ եվրոն, Հայաստանն ու Ֆրանսիան

Ֆրանսիան 2022 թվականին ստանձնել է Եվրամիության նախագահությունը: Այդ տեղեկությունը ուշադրության է արժանացել նաև Հայաստանում, հայ-ֆրանսիական հարաբերության առանձնահատկության, Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի քաղաքական ղեկավարների, քաղաքական գործիչների ջերմ վերաբերմունքի շնորհիվ: Ըստ այդմ հաճախ է հնչում հարց, թե Հայաստանի համար ինչ շահեկան հեռանկար կապահովի Ֆրանսիայի նախագահությունը: Պետք է ասել, որ չափազանցված սպասումները տեղին չեն: Ֆրանսիան Հայաստանի համար առանձնահատուկ երկիր է, առանձնահատուկ վերաբերմունքով, սակայն Եվրամիության նախագահողի կարգավիճակը չի նշանակում որևէ հատուկ դեր կամ արտոնություն որոշումների կայացման կամ ընդհանուր քաղաքականության ձևւավորման իմաստով:

Հետևաբար, Ֆրանսիայի նախագահող լինելու հանգամանքը պետք է օգտագործել առավելագույն արդյունավետությամբ, սակայն զրոյական պատրանքով:

Ընդհանրապես, Հայաստան-ԵՄ հարաբերության իմաստով 2022 թվականի համար Հայաստանի գերխնդիրը անշուշտ ֆինանսական մեծ փաթեթի՝ 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության հեռանկարի քաղաքական իրացումն է: Այդ հնգամյա օժանդակության փաթեթը ներառում է տնտեսական և ռազմավարական կարևոր ուղղություններ, որոնք ապահովելու դեպքում Հայաստանը կունենա նաև քաղաքական մեծ էֆեկտ: Ֆրանսիան այդ գործում Հայաստանի համար կարևոր գործընկեր է, սակայն հասկանալիորեն չի կարող լինել միակը, հաշվի առնելով այն, որ Եվրամիությունը մոտ երեք տասնյակ երկրների միավորում է, որոնք ունեն ռազմավարական պատկերացումների ընդհանրություն, սակայն նաև շոշափելի տարբերություններ:

Եվրամիության օժանդակության փաթեթը նախատեսված է Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների համար: Տարեվերջին Ռուսաստանից վերստին բավականին կոշտ հայտարարություններ հնչեցին այդ ծրագրի վերաբերյալ, այն շեշտադրումով, որ ծրագիրը Ռուսաստանի դիրքերը թուլացնելու միտված նախագիծ է: Այդ առումով, Հայաստանի համար առկա են թե նոր, թե ավանդական մարտահրավերներ Ռուսաստանից, որոնք չեզոքացնելը անհրաժեշտություն է լինելու Եվրամիության ֆինանսական փաթեթը կյանքի կոչելու համար: Այդ իմաստով, ի դեպ, Ֆրանսիան կարող է Երևանի համար կարևոր գործընկեր լինել հենց այդ առումով, հաշվի առնելով ֆրանս-ռուսական հարաբերությունն ու մասնավորապես նաև Պուտին-Մակրոն հաճախակի շփումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում