
Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամը գերակշռող է դարձել Նորվեգիայում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնում է Հանրային առողջապահության նորվեգական ինստիտուտը:
Ավելի վաղ նորվեգական NKR հեռուստատեսությունը հայտնել էր, որ «օմիկրոնը» գերակշռում է նաև երկրի մայրաքաղաք Օսլոյում:
Ինստիտուտի տվյալներով՝ անցած շաբաթ Նորվեգիայում հաստատվել է նոր շտամով վարակի 6 143 դեպք: