Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Զինված ժողովուրդ» նախաձեռնության երկրորդ հանդիպում-քննարկումը, որին ներկա էին մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ փորձագետներ և գործիչներ: Քննարկմանը ներկայացվեց եվրոպական մի քանի երկրների ինքնապաշտպանական համակարգերի փորձը, և այսօր աշխարհում եղած տեսությունները «համափարփակ պաշտպանության» մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հասարակական գործիչներ Գարեգին Միսկարյանի և Նարինե Դիլբարյաի հետ: