Ֆրանսիան դարձավ Եվրամիության խորհրդի նախագահող երկիրը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հայտարարել է, որ «2022 թվականը պետք է Եվրոպայի համար դառնա շրջադարձային պահ»։ Հայաստանն ի՞նչ հնարավորություններ է ստանում այս նախագահությամբ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: