Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Արցախում նախագահի հրաժարականը նաև ԱԺ լուծարում է ենթադրում, քաղաքական քաջություն չկա, որ խորհդարանականները գնան «ինքնասպանության»

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը

Պարոն Աթանեսյան, մամուլը գրում է, որ Արցախում պետական հեղաշրջում անելու ծրագիրը ձախողված է, որ «Միասնական հայրենիքն» է այդպիսի փորձեր արել: Ընդդիմադիրները, բացի Բաբայանի խմբակցությունից, կարծես թե կողմ են քվեարկում բյուջերին, որևէ ինտրիգ այլևս չկա՞: Առհասարակ, ի՞նչ է կատարվում այս առումով Արցախում:

«Միասնական հայրենիքը» խորհրդարանում ունի ինը մանդատ, նախագահին անվստահություն կարելի է հայտնել նվազագույնը տասնյոթ քվեով: Եթե այդ կուսակցությունը պետական հեղաշրջման նպատակ ունեցել է, ապա պետք է քննարկումներ ունենար մյուս ոչ իշխանական խմբակցությունների հետ: Եղե՞լ են նման հանդիպումներ, բանակցություններ: Նման տեղեկատվություն, կարծես, չկա: Մեկ տարի նախագահի հրաժարական են պահանջել այն ուժերը, որ այսօր հանդես են գալիս որպես Արցախի սուբյեկտության պահապաններ: Իսկ բյուջեին կողմ են քվեարկել, որովհետև իրենց աշխատավարձն էլ քսան տոկոսով բարձրանում է: Տխուր պատկեր է առհասարակ: Չէի ցանկանա մանրամասնությունների մեջ մտնել: Այսօր Արցախում բոլորը ձգտում են բյուջեին մոտ լինել: Բիզնես է:

Տարեվերջին ականատես եղանք խորհրդարանի միասնական հայտարարությանը, որը ուղղված էր Հայաստանի վարչապետի դեմ: Արդյոք այս ամենը փաստում է, որ Արայիկ Հարությունյանն ընդդիմադիրների հետ էլ չունի կոնֆլիկտ:

Պետք է հետևել այդ Հայտարարությունից հետո հնչած տեսկետներին, դրանք հետքայլ են արձանագրում: Գոնե ես այդպես եմ հասկանում: Իսկ նախագահի սկզբունքային արձագանքից հետո ԱԺ-ն պետք է լռեր: Մանավանդ որ տեքստն էլ, մեղմ ասած, չի փայլում: Արցախում նախագահի հրաժարականը նաև խորհրդարանի լուծարում է ենթադրում, Ստեփանակերտում քաղաքական քաջություն չկա, որպեսզի խորհդարանականները գնան «ինքնասպանության»: Ժամանակ առ ժամանակ նրանք կքրթմնջան, որպեսզի «խոհանոցին ավելի մոտիկ լինեն» և՝ վերջ:

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է մեկնարկել, որքանո՞վ է հնարավոր Արցախում նմանատիպ փոփոխություններ: Կա՞ դրա անհրաժեշտությունը, թե ոչ:

Արցախում վաղուց պիտի գնային սահմանադրական փոփոխությունների, բայց չեն անի: Առկա ստատուս-քվոն հիմնական դերակատարներին բավարարում է:

Կառավարման ինչպիսի համակարգ պիտի լինի Արցախում:

Հիմա պետք է Արցախը պահել: Ի՞նչ կառավարման համակարգի մասին է խոսքը: Ժամանակին պիտի փոխեին սահմանադրությունը, վերադառնային կիսանախագահական կառավարման: Հիմա դրա ժամանակը չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում