Monday, 27 05 2024
14:30
Խաղաղությունը կապիտուլյացիա չէ. Մակրոնն՝ Ուկրաինայի մասին
14:15
Հնագետները գտել են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակների լեգենդար սուզանավը
ՊՆ «Ուրալի» վթարի վերաբերյալ վարույթով մեղադրանք է առաջադրվել ևս 2 պաշտոնատար անձի
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
13:45
Ռուսական զորքերը խափանում են Starlink-ի գործողությունները Ուկրաինայում
13:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է». Բորել
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի վետոյի հաղթահարմանը
Տեղեկություն ունենք, որ ռուսական ընկերությունների աշխատակիցներին ուղարկել են հանրահավաքի
ԻԻՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանի նախագահի և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ զորակցություն հայտնելու համար
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13.2 տոկոսով
Նիկոլ Փաշինյանը Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գովելի է և ունի տարածաշրջանային կայունության վճռորոշ ներուժ․ Ջոն Ինյարիտու
Վիճակը սրելու համար կարող է սադրանք լինել սահմանազատված հատվածում. Մոսկվան սցենարներ ունի
Կապան – Ծավ ավտոճանապարհը երկկողմանի փակ է
Ախթալայի 5 բնակավայր նոր ճանապարհ կունենա
Վերջապես գիտակցենք, որ պետք է սիրել, պահել ունեցածը, «այլ Հայաստան» երազելով չվտանգել այն
Դիլիջան-Իջևան հատվածի որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է. ՏԿԵՆ
Լուրերի արտակարգ թողարկում 12։00
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի մակարդակի նվազում
Աղետն ու դասը
Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խարդախության, գույքի հափշտակության և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով
18-մետրանոց ավտոբուսները նույնպես պետք է Երևան քաղաքի բյուջեի հաշվին գնենք. Ավինյան
Մենք տեսել ենք թե ինչպես մանկապարտեզի փոխարեն այլ բան է կառուցվում. այլևս թույլ չենք տալու
Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով աջակցել պետական գերատեսչություններին. Ավինյան
Վրաստանի խորհրդարանն սկսել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա նախագահի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը
Երևանում փակ փողոցներ չկան
11:00
Հայտարարություն
ՄԻՊ ներկայացուցիչները վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ
Մեքնենան ընկել է գետը․ փրկարարները դուրս են բերել 4 քաղաքացու, այդ թվում՝ երեխաների

Եթե Սյունիքում նորմալ ճանապարհ չկառուցվի, իրանական մեքենաները կանցնեն ադրբեջանցիների կողմից վերահսկվող ճանապարհով

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը

Իրանը Ամանորից առաջ հայտարարեց, որ մտադիր է Կապանում հյուպատոսություն բացել: Արդեն հնչում են տեսակետներ, որ սա տնտեսական լուրջ բեկում կարող է մտցնել հայ-իրանական հարաբերություններում: Ինչպե՞ս եք գնահատում այս որոումը, ինչու հենց Կապանում հյուպատոսություն բացելու որոշում կայացվեց, և ինչ կարող են ակնկալել կողմերը դրանից:

Կապանում հյուպատոսություն բացելն առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի, և դա ուղղակիորեն խոսում է այն մասին, որ Իրանի համար կարևորվում է տարածաշրջանի և մասնավորապես Սյունիքի վիճակը, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Հիշենք, որ Իրանը մի քանի անգամ հայտարարեց, որ դա իր համար կարմիր գիծ է: Թեև ուշացած, բայց Իրանը ընկալեց դա և շարժվեց այդ ուղղությամբ: Սա դրական քայլ է, և բնականաբար, դա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև տնտեսական և այլ հարցերում: Իսկ թե որքան բեկումնային կլինի, կարծում եմ՝ կապված է երկու կողմերից: Այնպես չէ, որ իրանական կողմը կբերի, ապրանքներ կլցնի, կամ  իրանական կողմը կգա, կգնա, ու Հայաստանը դրանից կհարստանա: Եթե Հայաստանը և որպես պետություն, և որպես ժողովուրդ չքայլի դեպի այն, որ իր հարաբերություններն  ավելի զարգացնի տնտեսական առումով, մենք այդքան էլ սպասելիք չենք կարող ունենալ: Բայց եթե կարողանան համապատասխան քայլեր անել, և ճանապարհների առումով, և մնացած հարցերի առումով, որոնք առնչվում են այս խնդրին, վստահաբար, երկու կողմերի օգտին դա կլինի:

Ըստ էության կոմունիկացիոն նոր հնարավորությո՞ւն է ստեղծվում: Իրանում այս առումով ինչպիսի՞ տեսակետներ են հնչում:

Իրանում ընդհանրապես մերձտնտեսական շրջանակները, գործարարները, այդ թվում նաև Իրան-Հայաստան առևտրական պալատը որոշակի աշխուժություն են դրսևորում և խոսում են այն մասին, որ ներդրումներ արվեն: Բայց կրկնե, սա արդյունք կտա միայն երկկողմանի աշխատանքի արդյունքում: Իհարկե, դրական տեղաշարժ կա, չմոռանանք նաև, որ տնտեսությունն ունի իր օրենքները: Կարող են որոշ ժամանակ քաղաքական հարցերն իրենց ազդեցությունն ունենալ, ինչպես ասենք մինչև այսօր թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան արգելվում էր, բայց Նոր տարուց այդ արգելքը վերացվեց: Այսինքն տնտեսությունն իր օրենքներն է պարտադրելու: Քաղաքականությունը չի կարող տնտեսության դեմն առնի և տնտեսությունը քաղաքականությանը կքաշի իր հետևից: Թուրքական ապրանքների լցվելը հայկական շուկա  կարող է հայկական շուկան տակնուվրա անել, եթե մենք խելացի չվերաբերվենք այս հարցում: Մենք պետք է ձևեր գտնենք հայկական ապրանքներին հնարավորին չափ տեղ տալ և նմանատիպ թուրքական ապրանքը չընդունել: Պետք է որքան հնարավոր է բարեկամ երկրների ապրանքներին ընթացք տալ, որ իրենց ապրանքները թե ներմուծեն, թե Հայաստանից արտահանեն, և կարողանան Հայաստանի միջոցով մտնել ԵԱՏՄ: Դրանից և Հայաստանը կարող է շահել, և բարեկամ  պետությունը, այս  դեպքում Իրանը և երկու երկրների հարաբերությունների սերտացումից կշահեն երկու կողմերը:

Նաև տեսակետներ են հնչում, որ քանի որ Սյունիքը խոցելի է դարձել Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ տեղադրելու հետևանքով, այս առումով նաև անվտանգային հարցեր կարող են լուծվել:

Բնականաբար, այս հարցը կապված է հայկական կողմի արագ շարժվելուց: Եթե հայկական կողմը կարողանա իր տարածքով անցնող ճանապարհները կարգի բերել, նոր ճանապարհներ կառուցել, որոնք կկարողանան ծանր մեքենաներին սպասարկել, քանի որ գիտեք՝ Տաթև-Կապան ճանապարհը ծանր մեքենաների համար այնքան էլ հարմար չէ և երբեմն մարդիկ օգտվում են մյուս ճանապարհից, որը մտնում է այսպես կոչված, Ադրբեջանի տարածք, այսինքն եթե ունենք նորմալ այլընտրանք, որն ազատ կգործի, այդ դեպքում մենք որևէ անվտանգության խնդիր չենք ունենա: Բայց եթե այդ հարցը ճիշտ լուծում չստանա, բնականաբար, հատկապես ցուրտ եղանակներին, իրանական մեքենաները թեքվում և անցնում են Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներով: Սա, բնականաբար, կարող է ազդել մեր անվտանգության վրա: Մենք պետք է կարողանանք այդ հարցին լուծում տալ, և դա հնարավոր է: Հատկապես, որ իրանական բազմաթիվ ընկերություններ պատրաստակամություն են հայտնել այդ ճանապարհների շինարարության հարցով դերակատար լինել: Կարծում եմ՝ երկու կողմերը համագործակցությամբ կկարողանան անվտանգության հարցը լուծել և առաջ գնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում