Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մակրոնն այս կիսամյակի ընթացքում ավելին կանի Հայաստանի ու հայության համար. իրավիճակից չօգտվելը հանցագործություն կլինի

2022 թվականի հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան՝ փոխարինելով Սլովենիային:Հաջորդ վեց ամիսները կանցնեն «Վերականգնում, ուժ, նվիրվածություն» կարգախոսի ներքո:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հայտարարել է, որ 2022 թվականը պետք է Եվրոպայի համար դառնա շրջադարձային պահ. «Վերջին տարիներին մեր մայրցամաքն այնքան են սևացրել, ԵՄ-ին մեղադրել նրանում, որ այն մասնատված է, ունակ չէ ընդհանուր նախագծերի, գտնվում է այն ճանապարհին, որ դառնա պատմականորեն ոչ արդիական»,-նշել է Ֆրանսիայի նախագահը:Մակրոնի խոսքերով՝ համավարակը ցույց տվեց, որ միասնությունը ոչ միայն օգտակար էր, այլևս հանդիսանում է «հույսի աղբյուր»:

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Ֆրանիսայի նախագահությունը Եվրամիության խորհրդում Հայաստանի համար չափազանց կարևոր է. «Բանն այն է, որ Բրեքզիթից հետո Եվրոպայում ստեղծվել է յուրահատուկ նոր իրավիճակ, երբ Գերմանիան ու Ֆրանսիան առաջին անգամ միավորվեցին: Դարեր շարունակ Բրիտանիայի գլխավոր քաղաքական առաքելություններից մեկն էլ թույլ չտալ ֆրանս-գերմանական միավորումը: Դա անմիջապես կտրուկ փոխում է Եվրոպայի քաղաքականությունը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գերմանիան մայրցամաքի հզորագույն տնտեսությունն է, իսկ  Ֆրանսիան միջուկային երկիր է ու ունի բավականին լուրջ բանակ,նաև նկատի ունենալով, որ Գերմանիան չունի հստակ արտաքին քաղաքականություն, իսկ Ֆրանսիան ունի, այս կիսամյակն էլ որոշիչ է Էմանուել Մակրոնի համար, քանի որ այս տարի տեղի կունենա նոր  նախագահական ընտրություններ ու նա փորձելու է հենց այդ կես տարին օգտագործել իր օգտին վերընտրվելու համար՝ այդ ամենը նշանակում է, որ Հայաստանն ունի ոչ թե պարզապես  բարիդրացիական հարաբերություններ Ֆրանսիայի հետ, այլ եղած հնարավորությունները եզակի են ու չօգտվել դրանից կլինի հանցագործություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Խզմալյանի՝ եթե ՀՀ իշխանությունները խիզախ գտնվեն և հանդգնեն ձևակերպել մեր նպատակը որպես եվրաինտեգրում, ապա Ֆրանսիան  կարող է լուրջ նպաստել այդ նպատակների իրագործմանը:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից երկուսը արդեն եկել են Հայաստան. «Մեկը մեկնել է նաև Արցախ:Դա նույնպես ստիպելու է Մակրոնին անել ավելին Հայաստանի ու հայության համար: Այդ ամենին գումարենք նաև այն, որ առաջիկայում Բրիտանիայի Լորդերի պալատը ընդունելու է Եղեռնի փաստը… այս ամենը նշանակում է, որ  եվրաինտեգրումը Հայաստանի համար ոչ թե վերացական հասկացություն է, այլ շատ կոնկրետ քաղաքական նպատակ: Ֆրանսիան այս հարցում մեր գլխավոր դաշնակիցն է լինելու»:

Տիգրան Խզմալյանը գտնում է, որ ՀՀ իշխանություններն այս հնարավորությունից կարող են օգտվել. «Եվ խնդիրն այն է, որ դա կախված է ոչ միայն  ՀՀ իշխանություններից: Հայաստանը գտնվում է քաղաքակրթական ճեղքի մեջ և այս առումով հենց հիմա Ռուսաստանի ու արևմուտքի մեջ աճող լարվածությունը անցնում է հենց Հայաստանի միջով: Ուկրաինա-Հայաստան-Վրաստան, այն գիծն է,որով անցնում է այդ գիծը: Եթե Ուկրաինան ու Վրաստանն իրենց ընտրությունը կատարեցին, հաջորդը լինելու է Հայաստանը: Կլինի՞ դա այս կիսամյակի ընթացքում, թե՞ ոչ՝ ասել դժվար է, բայց հնարավորությունները կան, նախադրյալներն էլ շատ բարենպաստ է: Ես ինքս կանեմ մեր կուսակցությունից կախված ամեն ինչ, որ դա կատարվի»,-եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում