Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Արտակ Բեգլարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափը:

Այս մասին Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Հորդորում եմ բոլոր չպատվաստված անձանց չտատանվել ու կայացնել այդ կարևոր որոշումը, կարևոր և՛ սեփական, և՛ ձեր հարազատների առողջության ու կյանքի համար: Քանի դեռ կորոնավիրուսի հաջորդ ալիքը վրա չի հասել, հարկ է ժամանակին պատվաստվել ու կտրուկ նվազեցնել ծանր հիվանդանալու ու այլոց վարակելու հավանականությունը»,-նշել է Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով, որքան էլ կորոնավիրուսի դեպքերը նվազել են, միևնույն է՝ արձանագրվում են մահվան դեպքեր: Օրեր առաջ, 38 օր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում գտնվելուց հետո, մահացել է 40 տարեկան մի կին (երկու երեխաների մայր), ով կողմնակի էական հիվանդություններ չուներ:

«Եվ հաջորդը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը կամ մեր հարազատը, և դա կանխելու միակ ուղին պատվաստվելն է՝ առանց հավատալու առասպելներին ու բամբասանքներին: Ի դեպ, իմ խիստ հորդորով՝ պատվաստվել են նաև իմ ընտանիքի անդամները՝ կինս ու եղբայրներս, ընդ որում՝ կինս կերակրող մայր է: Նշեմ, որ շուրջ երկու շաբաթ առաջ, երբ ծննդատան մի խումբ բուժաշխատողներ կոլեկտիվ դիմում գրեցին Հանրապետության նախագահին թեստավորման պահանջի ու պատվաստման մասին, դրանից անմիջապես հետո պատվաստման դեպքերը նշանակալիորեն նվազեցին: Երբ այցելեցինք ծննդատուն ու հանդիպեցինք դիմումատուներին, պարզվեց, որ նրանցից շատերը պատվաստված են և միտում չունեին պատվաստման գործընթացին վնասելու, այլ հիմնականում պարբերական թեստավորման պահանջի դեմ էին ձայն բարձրացնում: Ավելին, հիմնական մասն ընդունեց, որ պատվաստումն անհրաժեշտություն է այս իրավիճակում: Ամեն դեպքում, իրենք իրենց վնասը տվեցին պատվաստման գործընթացին, և, միգուցե, հենց այդ դիմումի պատճառով լրացուցիչ մահեր կունենանք այն մարդկանց շրջանում, ովքեր պատրաստվում էին պատվաստվել, սակայն չգնացին այդ քայլին որոշ անզգույշ բուժաշխատողների դիմումի մասին լսելուց հետո: Ուստի, սիրելի՛ բուժաշխատողներ և, ընդհանրապես, մարդիկ, եթե նույնիսկ դուք հավատում եք պատվաստման մասին առասպելներին, սակայն համաճարակաբան ու ոլորտի գիտնական չեք, ապա խնդրում եմ պատվաստման դեմ հակաքարոզ անելուց առաջ գոնե մի պահ մտածել, թե ինչ պատասխանատվություն եք ստանձնում մարդկային հնարավոր կյանքերի ու տառապանքի համար…Առողջություն, պատասխանատվություն ու ողջախոհություն բոլորիս»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում