Հունվարի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1,660,256 պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Առաջին դեղաչափ է ստացել 944,784 մարդ, երկրորդը` 714,685:
Հայաստանում հունվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 345,036-ի, նախորդ օրվա համեմատ ավելանալով 29-ով: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։