Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Wikileaks-ի կողմից գաղտնի փաստաթղթերի հրապարակումն անվանել են համաշխարհային դիվանագիտության «սեպտեմբերի 11»

«Առաջին լրատվականը» այս գիշեր արդեն տեղեկացրել էր, որ ըստ Wikileaks կայքում հրապարակված փաստաթղթերի` ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մեղադրել է իր տարածքից Իրանին զենք վաճառելու մեջ, որից հետո այդ զենքով Իրաքի տարածքում սպանվել են ամերիկյան զինվորներ:
Համաշխարհային լրատվամիջոցները այս արտահոսքն անվանել են համաշխարհային դիվանագիտության «սեպտեմբերի 11»:
Wikileaks կայքն իր էջում տեղադրել էր փաստաթղթերը, սակայն շուտով ենթարկվել էր հակերական հարձակման, որից հետո արգելափակվել էր: Բայց մինչ այդ Wikileaks-ի ղեկավարներն այդ բոլոր գաղտնի փաստաթղթերն ուղարկել են աշխարհի հայտնի լրատվամիջոցներին` El Pais, Le Monde, Der Spiegel, The Guardian և The New York Times, որոնք էլ սկսել են յուրաքանչյուր փաստաթղթի վերլուծությունը ներկայացնել: Ըստ այդմ հայտնի է դառնում, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հատուկ ծառայություններին հրահանգել է հետևել ՄԱԿ-ում օտարերկրյա դեսպաններին: Փաստաթղթերում նշված է, որ լրտեսվել է նաև ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը:
Բացահայտումներ կան նաև համաշխարհային առաջնորդների նկատմամբ ԱՄՆ կուլիսային վերաբերմունքի մասին: Այսպես, Ահմադինեժադն այդ փաստաթղթերում համեմատվում է Ադոլֆ Հիտլերի հետ, Անգելա Մերկելին անվանում են ոչ ստանդարտ մոտեցումներից վախեցող, Նիկոլա Սարկոզիին` «մերկ թագավոր», իսկ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային` պարանոյիկ: Ռուսաստանի Դաշնության նախագահին անվանում են սփրթնած և ոչ համարձակ, իսկ Պուտինն այդ փաստաթղթերում հանդես է գալիս որպես «ալֆա-որձ» (անգլերեն տարբերակում՝ alpha-dog` ոհմակի առաջնորդ): Սիլվիո Բեռլուսկոնիին էլ չեն խնայել՝ նրան անվանելով «թույլ կերպար», որը հյուծվել է իր սեքսուալ քաղցից:
Փաստաթղթերից հայտնի է դառնում նաև, որ արաբական որոշ երկրներ, մասնավորապես Սաուդյան Արաբիան, կոչ են արել ԱՄՆ-ին, որ ռմբակոծեն Իրանը և նրա միջուկային օբյեկտները: Եվրոպական և այլ երկրների մայրաքաղաքները դեռ չեն մեկնաբանել ԱՄՆ դիվանագիտության վերաբերմունքն իրենց երկրների ղեկավարներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում