Շվեդիայի արքայադուստր Մադլենը ներկայացրել է ջինսերի նոր հավաքածու: Որպես գործընկեր՝ հանդես է գալիս Genetic Denim ընկերությունը:
«Թագավորական» հավաքածուն վաճառվելու է հունվարի 30-ից մինչեւ փետրվարի 15-ը Genetic Denim-ի կայքում եւ ԱՄՆ եւ Եվրոպայի հայտնի խանութներում: Ընդ որում, յուրաքանչյուր ջինսից ստացված $50-ն ուղղվելու է արքայադստեր մոր` թագուհի Սիլվիայի կողմից հիմնադրված «World Childhood Foundation» հիմնադրամին: