Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Դավիթ Տոնոյանը սրում է ինտրիգը

Պաշտպանության նախկին նախարար, անորակ սպառազինության գնման վերաբերյալ քրգործի շրջանակում կալանավորված Դավիթ Տոնոյանի փաստաբանները տարածել են հայտարարություն: Նրանք հիշատակում են բազմաթիվ լրատվամիջոցների՝ Տոնոյանին հարցեր ուղելու հանգամանքը, նշում են, որ նախկին նախարարը հարկ է համարում դրանցից որոշների վերաբերյալ ներկայացնել պարզբանումներ:

Մասնավորապես, Դավիթ Տոնոյանը պատասխանելով դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 11-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած՝ «բանսարկության դասական օրինակ» արտահայտության վերաբերյալ հարցին, թե ովքեր են բանսարկուները, դարձյալ խուսափում է ներկայումս կոնկրետ անուններ տալուց: Նախկին նախարարը նշում է, որ պահանջելու է բաց դատավարություն, սակայն այժմ գերադասում է չտալ կոնկրետ անուններ, ինչը դարձյալ թողնում է որևէ «հասցեատիրոջ» զգուշացնելու տպավորություն: Դավիթ Տոնոյանը նշում է, որ այդ մարդկանց անունները արժանի չեն հնչեցվելու: Բայց ամբողջ հարցը այն է, որ խոսքը հանրային հնչեղության քրեական գործի մասին է, այլ ոչ բարոյական ինչ որ հարցի: Ըստ այդմ, արժանիությունը որոշվում է ոչ թե բարոյական, այլ փաստական կատեգորիաներով: Ի վերջո, եթե Դավիթ Տոնոյանը բանսարկության զոհ է, ապա բանսարկուները պետք է հայտնվեն նրա տեղում, իսկ նա՝ ազատության մեջ:

Հոկտեմբերի 11-ի հայտարարության մեջ նախկին նախարար Տոնոյանը արել էր բավականին բազմիմաստ մի արտահայտություն: Նա հիշեցրել էր, որ տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, սակայն ազգային անվտանգության շահերը դասելով իր սեփական շահից ավելի վեր, այդ տեղեկատվությունը չի օգտագործում իր անձնական պաշտպանության համար: Այդ արտահայտությունը տալիս էր նվազագույնը ենթադրության հիմք, որ նախկին նախարարը զգուշացնում է որոշակկի անձանց կամ շրջանակների, որ կարող է և պաշտպանվել իր ունեցած տեղեկատվությամբ, եթե շարունակվի իր հանդեպ հետապնդումը, կամ, եթե պարզապես շարունակեն «զոհաբերել» կամ «քավության նոխազ» դարձնել իրեն:

Ահա այդ արտահայտության վերաբերյալ հարցադրմանը Դավիթ Տոնոյանը իր պաշտպանների հայտարարության տեսքով տալիս է դարձյալ բազմիմաստ պարզաբանում՝ «մինչ այս պահը ես զսպվածություն եմ պահպանել քաղաքական գործընթացներում ներգրավվելու առումով և դրա մասին է եղել իմ փաստաբանների հայտարարությունը։ Դեռևս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, իհարկե, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը»:

Նախկին նախարարը նշում է, որ «մինչ այս պահը զսպվածություն է ցուցաբերել քաղաքական գործընթացներին ներգրավվածության առումով»: Ինչ քաղաքական գործընթացների մասին է խոսքը: Դավիթ Տոնոյանին ցանկացել է ներգրավել արմատական ընդդիմությու՞նը, թե՞ որևէ այլ ուժ: Միևնույն ժամանակ, արդյո՞ք Դավիթ Տոնոյանն ակնարկում է քաղաքական գործընթացներում ներգրավվելու շուրջ մտածելու և ներգրավվելու հավանականության մասին: Նախկին նախարարի հայտարարությունները՝ թե հոկտեմբերի 11-ին, և թե հունվարի 2-ին, առայժմ առաջացնում են հարցեր և ինտրիգներ, իրավիճակը թողնելով միայն ենթադրությունների դաշտում: Նա խոսում է այն մասին, որ գործն ունի իրեն ու պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ նպատակ և այդպիսի զարգացում չէր լինի, եթե լիներ պատերազմի այլ ելք: Իհարկե անհնար է չհամաձայնել, որ պատերազմի այլ ելքի պարագայում իրադարձությունների զարգացումը կունենար այլ տրամաբանություն, սակայն տվյալ դեպքում «եթե»-ները չեն արտահայտում հանրային շահ և կան ցավագին իրողություններ, որոնք էլ առաջացրել են հարցեր ու հանրությունն ուզում է իմանալ դրանց սպառիչ ու համոզիչ, փաստարկված պատասխաններ: Եթե կա Դավիթ Տոնոյանին ու պաշտպանական համակարգը վարկաբեկելու «մոլեռանդ ցանկություն», ինչպես նշում է նախկին նախարարը, ապա դա էլ պետք է բերեր պաշտպանության համարժեք ձգտման: Առայժմ սակայն, իրավիճակը բազիմաստ ակնարկների և ինտրիգների դաշտում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում