Monday, 29 05 2023
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ
12:06
Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․
17:15
Մալխաս Ամոյանի և Էրիկ Իսրայելյանի որոշումների արժեքը
12:30
Փաշինյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզը․ Ինչպես նվաճել 25 օլիմպիական ոսկի
Հայաստանի ֆանտաստիկ ցուցանիշը․ 13 հնարավորից 12 մեդալ
Ով կպաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասը․ Այլընտրանքային տարբերակ
Սպերցյանը՝ Զախարյանին կգերազանցի նաև տրանսֆերային հարթակում․ Բերեզովսկին ճիշտ է
Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականներն ընկերական խաղեր կանցկացնեն Լոս Անջելեսում

2021 թվականի մեծ խայտառակությունը հայկական սպորտում․ Որոշում կայացնելու ժամանակը

2021 թվականին հայկական սպորտում արձանագրված մեծ խայտառակությունը ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի մրցելույթն էր աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Մասնավորապես, սոցիալական ցանցերում քաղաքական թեժ քննարկումները պարբերաբար մի կողմ էին մղվում ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտությունից հետո։ Նոյեմբերի 25-ին ընտրակա փուլի 5-րդ տուրում, մերոնք Լյովեն քաղաքում 19։0 հաշվով պարտվեցին Բելգիային։ Արդյունք, որը ծաղրի առարկա էր դարձրել ոչ միայն ֆուտբոլիստներին, հավաքականին, այլև մեզ բոլորիս։ 19։0 հաշվի մասին խոսում էին նույնիսկ նրանք, ովքեր չեն հետաքրքրվում ֆուտբոլով և տեղյակ չէին, որ Հայաստանն ունի նաև կանանց ազգային հավաքական։ Տեղի ունեցածը կարելի է թերևս այսպես որակել․ մազոխիզմի վառ դրսևորում։ Ինչ է իրականում տեղի ունենում։ Կանանց ֆուտբոլի պատասխանատուները, այսպես կոչված մասնագետները գումարներ են ստանում, հավաքականներ են ձևավորում ու խայտառակում «ռեսպուբլիկան»։

Այո, ՈւԵՖԱ-ն միջոցներ է հատկացնում կանանց ֆուտբոլը զարգացնելու համար, բայց մեր երկրում այդ միջոցները ըստ էության ծախսվում են ծաղրի առարկա դառնալու կամ հոգեխանգարում առաջացնելու համար։ ՖԻՖԱ-ում այսօր պաշտոնապես գրանցված են տղամարդկանց 210 երկրների ազգային թիմեր, միչդեռ կանանց հավաքականները 168-ն են։ Այսինքն 42 երկրներ ունենալով տղամարդկանց հավաքական չունեն կամ չեն ցանկանում ունենալ կանանց ազգային թիմ։ Ինչն էր մեզ խանգարում լինել 43-րդը։ Հասկանում ենք, որ ՈւԵՖԱ-ից եկած փողերով ոմանք տուն են պահում, գլորիկ գումարներ են վստակում, բայց․․․։ Մենք կանանց ֆուտբոլ զարգացողների ձեռքը կրակ չենք ընկել և անհրաժեշտ են կտրուկ քայլեր։ Անհրաժեշտ է, որ երկրպագուն ՀՖՖ-ից պահանջի ուղղակի փակել կանանց հավաքականներ կոչվածը։ Ընթացիկ շրջափուլում Հայաստանի հավաքականը 6 խաղում նույնքան պարտություն է կրել, չի խփել ոչ մի գնդակ սեփական դարպասն ընդունելով 46-ը։ Հենց մեկնարկային խաղում մեր հավաքականը 10։0 հաշվով զիջել էր Նորվեգիային, որից հետո արդեն իսկ պարզ էր ինչ զարգացումներ տեղի ունենալու։ Նույն հաշվով մերոնք նորվեգիայի զիջել էին նաև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին։ 2021 թվականի հոկտեմբերին էլ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Բոսիա և Հերցեգովինայում մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Մերոնց հետ միևնույն ենթախմբում էին ընգրկված Բոսնիա-Հերցեգովինայի, Էստոնիայի և Մոնտենեգրոյի հավաքականները։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0։13 հաշվով զիջել էր բոսնիացիներին, իսկ երկրորդ խաղում 0։4 հաշվով՝ Մոնտենեգրոյին։ Վերջին տուրում Հայաստանի հավաքականը 0։6 հաշվով պարտվել էր արդեն Էստոնիային։Երեք խաղում կրելով նույնքան պարտություն մեր աղջիկների հավաքականը ձախողվել էր գնդակների 0։23 հարաբերակցությամբ։ 2019 թվականին տեղի ունեցած ընտրական փուլում աղջիկների Մ-19 հավաքականը 0։3 հաշվով զիջել էր նույն Բոսնիային, 0։14 հաշվով Շվեդիային և 0։17 հաշվով Բելգիային։Եվս մեկ վիճակագրական խայտառակ տվյալ։

Վերջին 5 տարիներին Հայաստանի աղջիկների Մ-19 հավաքականը գեթ մեկ գնդակ չի խփել ընտրական մրցաշարերում։ Ավելին 5 տարվա ընթացքում մերոնց միայն մեկ անգամ է հաջողվել պարտվել ոչ խոշոր հաշվով։ Մասնավորապես 2017 թվականին Հայաստանի հավաքականը ընդամենը 2։0 հաշվով զիջել է Շոտլանդիային։ 2006 թվականից ի վեր ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականն անց է կացրել 15 հանդիպում և ընդհանուր առմամբ պարտվել գնդակների 0։93 հարաբերակցությամբ։ Սա այն դեպքն է երբ թվերը խոսում են ամեն ինչի մասին, և տալիս բոլորի հարցերի պատասխանը։ Ինչևէ, վերջում որպես սփոփանք նշենք, որ 19։0 արդյունքը ռեկորդային չէ համաշխարհային ֆուտբոլում։ Հայտնի է 4 դեպք, երբ կանանց հավաքականների միջև միջազգային հանդիպումներում գրանցվել է 21-0 արդյունք։

Այդ բոլոր հանդիպումները տեղի են ունեցել 90-ականներին։ Մասնավորապես Ճապոնիան հաղթել է Գուամին, Կանադան՝ Պուերտո Ռիկոյին, Նոր Զելանդիան՝ Սամոային, Ավստրալիան՝ Արևմտյան Սամոային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում