Monday, 29 05 2023
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել

Կովկասը Բայդեն-Պուտին-Էրդողան եռանկյունում

Հունվարի 2-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցը: Նրանց հերթական հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՌԴ նախագահի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո և ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, դրա ընթացքում ի թիվս միջազգային այլ հարցերի, քննարկվել են նաև ՌԴ անվտանգությունն ապահովելու համար մշակված այն պայմանագրային նախագիծը, որը ՌԴ-ն ներկայացնում է ԱՄՆ-ին: Ինչպես հայտնի է, դրանով ՌԴ-ն առաջարկում է նաև պայմանավորվել գրավոր, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, այդ թվում հետխորհրդային այն հանրապետություններ, որոնք առ այսօր չեն անդամակցել ՆԱՏՕ-ին: ՌԴ-ն առաջին հերթին իհարկե նկատի ունի Ուկրաինան և Վրաստանը, որոնք հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Սակայն, այդ նախագծով Ռուսաստանը նաև խոսում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն չունենա այդ հանրապետությունների հետ նաև սերտ գործակցություն: Իսկ այստեղ իրավիճակը ստանում է այլ երանգ, հաշվի առնելով այն, որ կա Ադրբեջանի գործոնը, այդ երկրում Թուրքիայի ռազմա-քաղաքական լայն և խորը ներկայացվածությունը: Իսկ Թուրքիան, Պուտինն ու Ռուսաստանը թերևս չեն մոռացել՝ ՆԱՏՕ անդամ է: Այդ հանգամանքը շոշափեցի դեռևս շաբաթներ առաջ, երբ ՌԴ ԱԳՆ կայքում «կախվեց» ԱՄՆ-ին առաջարկվող պայմանագրի նախագիծը:

Ռուսաստանը Թուրքիայի առաջ նույն կերպ դնելո՞ւ է հարցն այսպես ասած ուղիղ կերպով՝ կամ Թուրքիան թողնում է ՆԱՏՕ-ն, կամ թողնում է Ադրբեջանը: Թե՞ Պուտինի և Էրդողանի միջև այդ իմաստով գործում է «գաղտնի» որևէ պայմանագիր կամ գրավոր այլ պայմանավորվածություն և Թուրքիան հենց դրա շրջանակում է Ադրբեջանում, դրա շրջանակում է պատերազմով մտել Կովկաս: Իրավիճակը սակայն այդ առումով թերևս խոշոր հաշվով ավելի պարզ է: Ռուսաստանը Թուրքիան դիտարկում է ԱՄՆ հետ մեծ դիմակայության «ռեսուրս» և Վաշինգտոնի հետ մեծ պայմանավորվածության գալու դեպքում, Թուրքիայի հանդեպ ՌԴ վերաբերմունքը որոշակիորեն կենթարկվի տրանսֆորմացիայի: Ավելին, անկասկած է, որ Ռուսաստանն իր ուժով երբեք ի վիճակի չի լինելու Թուրքիային «դուրս հրավիրել» Ադրբեջանից և Կովկասից: Դա կարող է անել միայն ԱՄՆ օգնությամբ: Սակայն մինչ Ռուսաստանը բանակցում է Նահանգների հետ, Թուրքիան փորձում է առավելագույնը քաղել այդ իրավիճակից: Միևնույն ժամանակ սակայն, Անկարան իհարկե պատկերացնում է իրավիճակի բարդությունը: Հունվարի 9-10-ին մեկնարկում է Վաշինգտոն-Մոսկվա այսպես ասած բազմաձևաչափ բանակցությունը: Այդ գործընթացը անկասկած ամենևին պարզունակ չէ և Էրդողանը դա լավ է հասկանում, այդ թվում և այն, որ, եթե Պուտինը Բայդենին «օգնի» վերականգնել ԱՄՆ ամբողջական ռազմա-քաղաքական գերակայությունը Եվրոպայում, ապա դրա դիմաց կարող է և ստանալ Կովկասում որոշակի «բոնուսներ», այդ թվում և Թուրքիայի նկատմամբ: Եթե իհարկե Էրդողանը չօգնի Բայդենին Ռուսաստանին պայմաններ թելադրելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում