Բեռնատար նավ Է հարձակման ենթարկվել Եմենի Ռաս Իսա նավահանգստի մերձակայաքում: Հունվարի 3-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առեւտրական փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO):
Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 2-ի երեկոյան: Տեղեկատվություն այն մասին, թե ինչ դրոի ներքո Է ընթացել նավը, եւ անձնակազմի անդամների ազգային պատկանելության մասին առայժմ չկա: Հետաքննությունը շարունակվում Է: Փորձագետները տարածաշրջանում գտնվող նավերի անձնակազմերին խորհուրդ են տվել ցուցաբերել զգոնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: