Հունվարի 3-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Վանուատուի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Սոլայից, որտեղ բնակվում Է շուրջ 1,1 հազար մարդ, 104 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք, եւ Պորտ Վիլայից (բնակչությունը 35,9 հազար մարդ) 527 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 137 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: