Monday, 29 05 2023
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել

Հայաստանում հունվարի 1-ից արգելվում է պոլիէթիլենային տոպրակների իրացումը

Հայաստանում թաղանթի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքը գործում է հունվարի 1-ից: Շրջակա միջավայրի նախարարության առաջնային նպատակը պլաստիկի կրճատումն է և հանրության իրազեկումն է պոլիէթիլենի վնասակար հետևանքների մասին: Սա կարևոր քայլ է՝ կանխելու առաջացող գլոբալ բնապահպանական խնդիրները։

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծում է՝ նախարարությունն ակնկալում է, որ փոփոխությունները կհանգեցնեն նոր մշակույթի ձևավորմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման ծավալի նվազեցմանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: Այսպիսով՝ այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։

Շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացվել տարբեր նախագծեր, որոնց նպատակն է կրճատել պլաստիկի օգտագործումը և հասարակությանն այլընտրանք առաջարկել: Դրանցից են կենսաքայքայվող, ինչպես մեկանգամյա, այնպես էլ բազմակի օգտագործման տոպրակները, որոնք պատրաստված են պոլիվինիլային սպիրտից, ինչը լուծվում է ջրում և թունավոր չէ: Տոպրակները, կախված տեսակից, լուծվում են տաք և սառը ջրում՝ չվնասելով շրջակա միջավայը և ջրային ռեսուրսները:

Այլընտրանքային տարբերակ է նաև Eco bag_withme կտորե պայուսակների արտադրությունը: Էկո պարկերը էկոլոգիապես մաքուր են, ունեն պահպանման հրաշալի հատկություն, ունիվերսալ են, հնարավոր է օգտագործել թե’ խոհանոցում բանջարեղենի, հացաբուլկեղենի համար, թե’ պահարանում հագուստի: Էկո պարկերն ունեն էսթետիկ տեսք, տնտեսավարողներն էլ տալիս են հնարավորություն այն ձեռք բերել ցանկացած դիզայնով և գույներով:

Հանրապետությունում տարեկան սպառվում է 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որը կազմում է արտադրված պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների մոտ 30 %-ը: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի ջրային ռեսուրսները, ինչպես նաև հանգստյան գոտիներին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում