Monday, 29 05 2023
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել

Մեծ ճանապարհ ցավոտ ու պատասխանատու ելակետից

2021 թվականին Հայաստանի հանրապետությունը տոնեց իր անկախության 30-ամյակը: Ցավոք սրտի այդ հոբելյանին նախորդել էր Արցախյան 44-օրյա պատերազմն ու դրա ծանր հետևանքը, և 30-ամյա հոբելյանը Հայաստանում նշում էր արդեն արմատապես այլ հոգեբանական, տնտեսական, քաղաքական և այլ իրադրությունում, հիմնավորապես տարբեր, քան այն, ինչ կար օրինակ մինչև 2020-ի սեպտեմբերի 27: Ահա այդ առումով, 30-ամյա Հայաստանը 2021 թվականին ըստ էության հարկադրված էր սկսել գրեթե «զրոյից», եթե չասենք, որ ավելի ցածր կետից:

Նախաբանը ավելի պարզ դարձնելու համար է այն հանգամանքը, որ արդեն անցյալ տարին Հայաստանի համար դարձավ ելակետային: Խիստ ցավոտ պատճառով, սակայն ելակետային, ինչը մեզանից պահանջում է առաջիկա ժամանակաշրջանի գնահատման տեսանկյունից հաշվի առնել ելակետային այդ իրողությունից բխող մի քանի անհրաժեշտություն: Անկասկած է, որ Հայաստանի պատմությունը չի ընդհատվել, սակայն միևնույն ժամանակ այն օբյեկտիվորեն բաժանվել է նախապատերազմական և հետպատերազմական հատվածների: Ընդ որում, այդ բաժանումը առավել քան մերկացրել է մինչև պատերազմը եղած ժամանակաշրջանի սխալները իրենց խորությամբ և մասշտաբով, եթե մինչ պատերազմը այդ խորությունն ու մասշտաբն այնքան էլ տեսանելի չէր: Ըստ այդմ, նախապատերազմական այդ անցյալի սխալների խորության ու մասշտաբի ամբողջական բացահայտումը մեզ պարտադրում է գալիքի հանդեպ նոր հայացք, և ոչ միայն նոր նպատակներ,, այլ այդ նպատակներին տանող ընթացքի «ստուգաչափման», վերահսկման նոր մեխանիզմներ, նոր չափանիշներ ու չափորոշիչներ:

Նոր արդյունքի համար մենք պետք է կարողանանք ապահովել այդ նոր մեխանիզմները, իր շրջան յուր նոր պտույտից խուսափելու և քայլ առաջ կատարելու համար մենք պետք է վերագնահատենք սեփական գոյության, ինչպես նաև մեզ շրջապատող աշխարհի, մոտ ու հեռու ռեգիոնների հետ հարաբերության որակական, բովանդակային և նպատակային անկյունաքարերը, ուղենիշները: Մենք պետք է կարողանանք զատել պատրանքն ու հաշվարկը, երևակայությունն ու պրագմատիզմը, միֆականությունն ու սթափ աշխարհաճանաչողությունը: Իբրև հանրություն, նաև իբրև հայություն, և իհարկե գլխավորը՝ իբրև պետականություն ունեցող ազգ մենք ահռելի աշխատանք ունենք այդ ամենը իրականացնելու համար: Աշխատանք, որը չենք արել, որի ժամանակը կորցրել ենք ավելի քան քառորդ դար, և ավելին՝ որից շեղել են մեզ ու շարունակելու են շեղել առաջիկայում հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով: Ինչպիսի նպատակ և հեռանկար էլ ձևակերպենք, դեպի դրանք տանող ճանապարհն անցնելը չի ստացվելու, եթե մենք ի վերջո հնարավորինս արագ և հնարավորինս ամբողջական չկատարենք պատմության առաջադրած «տնային աշխատանքը»: Այդ իմաստով, 2022 թվականը հայաստանյան հանրության և հայ ժողովրդի համար թերևս պետք է լինի «տնային աշխատանքի» տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում