Friday, 04 10 2024
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը
Թմրանյութերի շրջանառություն Գյումրիում․ Վանաձորից բերված «Մարիխուանան» և «Հաշիշը» առգրավվել է
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Արևմուտքը շատ հանդուրժեց Ալիևին. մինչ այժմ չկան լուրջ պատժամիջոցներ
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Տարածաշրջանային զարգացումները կարող են մի ակնթարթում ջնջել Խաղաղության պայմանագրի ստորագրությունը
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին
Իրանի հարվածները Իսրայելին ցույց են տալիս, որ նրանց միջև նոր ուժային հարաբերակցություն է ձևավորվել
22:00
Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի»
Ադանայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը դանակով վնասել է 3 հոգու
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ
ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Կրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ վեճը վերածվել է հրազենային վնասվածքի
Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետի խոսնակի հնչեցրած գնահատականներին
Սուրեն Պապիկյանը ռազմամարզական ճամբարի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ

Արտահանման խնդրում արդյունավետ կարող է լինել միայն թունելի կառուցումը, որն ընթացքի մեջ է

«Առաջին լրատվական»-ը զրուցել է գինեգործ Ավագ Հարությունյանի հետ

-Տարին ինչպիսի՞ն էր գյուղատնտեսության, հատկապես գինեգործական, խաղողագործության բնագավառի համար

– Ընդհանուր առմամբ, իհարկե, լավ եմ գնահատում։ Պաշտոնական տվյալներով,  վերջին ամիսները չհաշված, արդեն ունենք 30 տոկոս աճ միայն գինեգործության ոլորտում, ինչը շատ լավ ցուցանիշ  է: Անցած տարիների համեմատ՝ վերջին երեք տարվա ընթացքում  բացառիկ ծրագրեր են իրագործվել։ Դա կապված է պետական քաղաքականության փոփոխությունից, մասնավորապես՝ վարկային,սուբսիդավորման  ծրագրերի  հետ, որոնք  շատ մեծ զարգացման հնարավորություններ են ընձեռում  հատկապես  զարկ տալու վերամշակող արտադրությանը, գինեգործությանը իր  բոլոր ենթաճյուղերով՝ ներառած  խաղողագործությունը,   արտադրությունները,  ընդհանրապես զարգացնելու գյուղատնտեսական ոլորտին:  Իմ կարծիքով այս տարիներին  աննախադեպ վարկային քաղաքականություն է տարվել թե´ քանակի, թե´ որակի  առումով։ Թվարկեմ՝  սուբսիդավորվեցին մեծաքանակ  վարկեր, վարկերի ժամկետները փոխվեցին՝ տրամադրելով 8 տարի ժամկետով  վարկեր,գրավի խնդիրները որոշակիորեն լուծվեց,կատարվեցին   լիզինգային աննախադեպ ծրագրեր՝կոնկրետ   8 տարի ժամանակով անտոկոս լիզինգի հնարավորություն  տրվեց  վերամշակողներին։ Արդյունքում՝ անպատկերացնելի է ՝ ինչ  չափով ու մակարդակով վերազինվեցին գործարանները։ Հետևաբար քաղաքականության, բանկերի հետ կապված ակնառու  խնդիրներ  չկան. հիմնական  խնդիրները վերաբերում են  արտահանման հարցերին:

 -Ըստ Ձեզ որո՞նք են ոլորտի լուծման կարոտ հիմնախնդիրները՝ հաշվի առնելով Սյունիքի ճանաապարհներին ադրբեջանական մաքսակետերի հայտնվելը և դեպի Իրան ճանապարհի բարդությունները: Որպես գինեգործ՝ ինչպե՞ս եք  պատկերացնում  հատկապես արտահանման խնդիրների կարգավորումը: Լաստանավային բեռնափոխադրման նոր նախագծի և  ապագայում Ադրբեջանով  երկաթուղային հաղորդուղիների բացումը ի՞նչ  արդյունք կտան  Ձեր կարծիքով։

-Դասական խնդիրներն, ինչպես գիտեք, Լարսի ճանապարհի հաճախակի խափանվելը, նաև՝ ոչ  կայուն, ոչ էլ վստահելի  ռուսական  տնտեսության գործոններն են,որին գումաարվել  է Ռուսաստանի ԵԱՏՄ քաղաքականության փոփոխությունը՝ի վնաս մեզ և մյուս երկրների։ Հատկապես վերջին շրջանում  Ռուսաստանը, առաջնորդվելով միայն  սեփական շահերն ու հետաքրքրությունները  պաշտպանելու մղումով, ակնհայտորեն անտեսում է ու չի հարգում մեր և ԵԱՏՄ մյուս երկրների իրավունքներն ու շահերը, ավելին,այսպիսով, նա հաշվի չի առնում ԵԱՏՄ իրավական ակտերը,պարտավորությունները, որի հանձնառությունն ունի: Եվ ուշագրավն այն է,որ Ռուսաստանը և ռուսական կազմակերպությունները,ներմուծողները  ևս  անթաքույց  հայտարարում են,որ հայկական  շուկան իրենց չի հետաքրքրում,որովհետև   հիմնվում են իրենց  ներքին  օրենսդրության վրա,ոչ թե ԵԱՏՄ, և դա  է թելադրում իրենց տնտեսական շահերն ու զարգացման պահանջները:

Ինչպես նշել եք հարցում, այս խնդիրներին  ավելացել է անվտանգային լուրջ հարցերը, հատկապես Սյունիքի մարզի ճանապարհների, դեպի Իրան ճանապարհների խնդիրները, մեծ լոգիստիկ դժվարությունների առաջացնելով: Ադրբեջանի հետ սահմանի մեծացումը՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ գոտում գտնվող որոշ գյուղատնտեսական մշակովի տարածքների համար ճակատագրական է դարձել: Սահմանային վտանգավոր բախումներն ու անընդհատ լարվածությունը  փաստացի հարցականի տակ են դրել այդ տարածքքների, այդ թվում՝ խաղողի այգիների գոյության ապագան, ինչի  հետևանքով  չենք  կարող խոստանալ անվտանգային երաշխիքներ ներդրումների համար, և ամեն ինչ  մնալու են օդում։ Անվտանգային խնդիրներն,ընդհանրապես   բացասական ազդեցություն են ունենում և ունենալու գործարարների  ապագայի  նոր ծրագրերի կազմման, հեռանկարների,լավատեսության վրա,ինչն էլ հանգեցնելու է նրան,որ մարդիկ ինվեստիցիաներից հրաժարվեն՝թեպետև տարիներով աշխատել են այդ ուղղությամբ: Ի՞նչ կարող են անել,եթե  հիմա բացասական պատասխաններ են ստանում գործընկերներից,հատկապես ռուս գործընկերներից: Այդ արգելքների պատճառով տնտեսվարողները օգոստոսից չեն  կարողանում իրացնել իրենց խաղողը։ Բացի այդ՝ կոնկրետ գինեգործության վրա բացասական ազդեցություոն ունեցավ  այն, որ այլևս չենք կարողանում Արցախից ներմուծել խաղող,որոնցից  խնդօղլի տեսակի խաղողը միայն Արցախում էր աճում, այլևս այնտեղից  չենք ստանում  տակառներ: Այս աշխարհաքաղական խնդիրները շատ լուրջ վնասում են ոլորտին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանով բեռնափոխադրմանը, դրա հետ ինչ-որ հույսեր կապելն  անիմաստ է։ Պարզ լինելու համար ասեմ, որ եթե Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ  ադրբեջանցիները թալանել, հարձակման էին ենթարկել հումանիտար օգնություն ցուցաբերող  երկաթուղին, հիմա, երբ  պատերազմից հետո մեծ լարվածություն  կա մեր հարաբերություններում, պատկերացնում եք՝ ինչ է կատարվելու։ Բացի այդ՝ ոչ ոք այդքան խելքը չի կորցրել՝ բեռներ փոխադրի Ադրբեջանի տարածքով՝մանավանդ այն պարագայում,երբ Ռուսաստանը չի պարտավորվել պաշտպանել մեր հակառկորդի տարածքով անցնող բեռները,իսկ մեր տարածքով անցնողների հանդեպ ունենալու է վերահսկողություն։  Այսինքն՝ տնտեսական առումով գյուղատնտեսության, նաև գինեգործության առումով ոչ մի օգուտ չեն տալու հաղորդուղիների բացելը. նույն կերպ խաղողը, գինին  չի իրացվի։ Այս առումով ոչ էլ Թուրքիայի հետ կարելի է ինչ-որ ակնկալիքներ ունենալ՝հաշվի առնելով նրա քաղաքականությունը, որովհետև իրենք արդեն խստացնում են մաքսային պայմանները:

Այս խնդրում արդյունավետ  կարող է լինել միայն թունելի կառուցումը, որն ընթացքի մեջ է,  և լաստանավերի միջոցով բեռնափոխադրման կազմակերպումը, որի ծախսերի մի  մասն,  ինչպես հայտնի է, կառավարությունը վերցնելու է իր վրա։ Կառավարության աջակցությամբ  լաստանավերով փոխադրում իրականացնելը,ըստ ինձ,ամենաարդյունավետ,իրատեսական այլընտրանքն է Լարսի ճանապարհին:

-Ի նչ  մաղթանքներ կհղեք  որպես հայ մարդ և գինեգործ

-Հայ ժողովրդին  ցանկանում եմ հավատ ու լավատեսություն վաղվա օրվա հանդեպ: Մենք սրանից ավելի բարդ ու ծանր ժամանակներ ենք հաղթահարել, սա էլ կանցնենք պատվով ու կհաասնենք խաղաղության: Ուզում եմ նաև ասել, որ մեր հայրենակիցները  խմել և խմելոու են ընտիր, բարձրորակ  գինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում