Saturday, 25 03 2023
Ռևանշի խաղը․ Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը
24-ամյա կինը ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիկինգի համար մեղադրվող կինը կալանավորվել է
12:00
Նավթի գները նվազել են. 24-03-23
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում
Մենք չենք կարող աշխարհից կտրված ինքնուրույն փոխարժեքներ սահմանել․ Թունյան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեզ հուշում են, որ պետք է պատերազմով բացենք Լաչինի ճանապարհը, ունենանք սուվերենություն․ Հայրյան
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը
ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա . «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում. «Հրապարակ»
Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին

Բացե՞լ, թե՞ չբացել, կտրե՞լ, թե՞ չկտրել նենգափոխումների սնուցումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո ծավալված հանրահայտ քննարկումները շարունակվում են ամենահակասական գնահատականներով ու մեկնաբանություններով, որոնցում ահռելի ծավալ կազմում է կամ պարզ անգիտությունը և քաղաքական անգրագիտությունը, կամ դիտավորյալ նենգափոխումը:

Խնդիրը իսկապես բարդ է, իրավիճակը պատասխանատու: Գուցե լրջագույն քննարկման առարկա է՝ պե՞տք է բացել բանակցային պատմությունն ու քանդել կարծրատիպերը, որ տարբեր քաղաքական նկատառումներով ձևավորվել են հանրության ամենատարբեր, անգամ ակադեմիական շրջանակներում, թե՞ պետք չէ ձեռք տալ այդ ամենին, որովհետև հասարակությունը, հասարակական-քաղաքական ինստիտուտները բոլորովին պատրաստ չեն այդպիսի լրջագույն քննարկումների և դրա որևէ նախաձեռնում կարող է բերել ավելի շատ սպեկուլյատիվ նպատակների համար խոպան դաշտի ձևավորման, նորանոր նենգափոխումների պարարտ հող ստեղծելու, քան կարևորագույն հարցերի վերաբերյալ լուրջ քննարկումների ու ելքերի որոնման: Այդ «դիլեմայի» պատասխանը գտնելն իսկապես շատ բարդ է:

Մյուս կողմից սակայն, նենգափոխումների, սպեկուլյացիաների ալիքը Հայաստանում տարածվում է շատ վաղուց, տասնամյակներ ի վեր, գործնականում հասարակական-քաղաքական նշանակության բոլոր օրակարգային հարցերի առումով, և ահդ թվում առավել ևս «ողնաշարային» նշանակություն ունեցող արցախյան թեմայով: Եթե այս ընթացքում չի եղել բաց խոսակցության փորձ կամ նախաձեռնություն այն բովաբդակության շուրջ, որ առկա է եղել բանակցային պատմության ընթացքում, դա դեռ ամենևին չի նշանակում, թե չեն եղել նենգափոխումներ, սպեկուլյացիաներ: Ավելին, դրանք գուցե կրել են ավելի անաղմուկ, և նույնիսկ որոշ ականջների հաճելի բնույթ, սակայն խորքային առումով թողել են շատ ավելի վտանգավոր ազդեցություն և կուտակել շատ ավելի ծանր ու ռիսկային լիցքեր, ինչը ցավոք սրտի ակնհայտ դարձավ պատերազմի հետևանքով: Այդպիսով, արդյո՞ք թեմայի վերաբերյալ լռությունը չի սպառնում այդօրինակ նենգափոխումների և սպեկուլյացիաների մի նոր շրջապտույտով, վտանգավոր լիցքերի կուտակման նոր շրջանով, որոնք կարող են պայթել նոր աղետով կամ ողբերգությամբ՝ իքս ժամանակ անց, լինի այդ ժամանակը մոտ, թե հեռու:

Համենայնդեպս նախադեպը հուշում է, որ կա այդ վտանգը, հետևաբար կա իրավիճակը բացելու անհրաժեշտություն՝ արատավոր շրջանի նոր պտույտից խուսափելու համար, որքան էլ բաց խոսակցությունը պարունակում է շատ ավելի բուռն նենգափոխումների և սպեկուլյացիաների ալիքի ծավալման վտանգ, անխուսափելիություն: Ավելին, այդ ալիքների հաջորդականությունն ու արաավոր շրջանի կասեցումը թերևս հնարավոր է միայն «պատճառը» ամբողջապես բացելու պարագայում, երբ ուղղակի «կդատարկվի» տասնամյակներով նենգափոխումներով ու սպեկուլյացիաներով լցված համակարգը կամ կբացահայտվի դրա դատարկությունը: Դա չի երաշխավորի ելքերի ու գաղափարների ալիք, լուծումների շուրջ բովանդակային քննարկումներ: Ի վերջո, իրավիճակը բացելու նպատակը պետք է լինի հենց դա, այլ ոչ տարբեր հարաբերություններ պարզելը: Իրավիճակը պետք է բացել և բաց խոսակցություն ծավալել, դրանից դուրս գալու տարբերակների շուրջ արդյունավետ հանրային-քաղաքական քննարկումների համար: Սակայն, դա թերևս կլինի առաջին քայլը՝ նախ դադարեցնել նենգափոխումների ու սպեկուլյացիաների վրա «մակաբուծած» հասարակական-քաղաքական դաշտի «սնուցումը», որից հետո կարող է առավել ընդլայնվել այն դաշտը, որտեղ կարող են ծավալվել ռացիոնալ քննարկումներ և մտքեր, Հայաստանի ու Արցախի քաղաքական դերերի, հնարավորությունների, աշխատանքային շրջանակների վերաբերյալ մտքերի ու գաղափարների ռացիոնալ փոխանակում: Սրանով հանդերձ, անշուշտ կա իրավիճակը բացելու հարցում գործընթացի կառավարելիության խնդիր, որովհետև այն կառավարումից դուրս գալու պարագայում իսկապես կարող է ունենալ հակառակ էֆեկտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում