Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պատերազմը ցնցել է մեր հասարակությանը. հոգեբանը՝ հայ հանրության շրջանում նկատվող փոփոխությունների մասին

«Առաջին լրատվականը» զրուցել է պրակտիկ հոգեբան, կլինիկական հոգեբանության դոկտոր  Լիլիթ Մնացականյանի  հետ։ (Լիոն)

2020-ի  աղետալի ու ողբերգական հետևանքներով պատերազմը  հայ հանրության վրա հոգեբանական  ի՞նչ ազդեցություն  է ունեցել, ի՞նչ հիմնական փոփոխություններ եք նկատում որպես հոգեբան:

Պատերազմը բնականաբար շատ ծանր ցնցում էր մեր հասարակության համար։ Պատերազմը միատարր իրադարձություն չէր, այն ուներ բազմաթիվ շերտեր ու բաղադրիչներ, որոնցից յուրաքանչյուրն իր յուրահատուկ տրավմատիկ հետևանքներն ունեցավ և դեռ ունի։

Պատերազմը նախ մեր պատմության ցավալի հիշողության կրկնությունն է, և այն մեզ մոտ զգացողություն առաջացրեց, որ մեր պատմության սարսափները անցյալում չեն, այլ ներկայում են, և գուցե նաև ապագայում են, և որ մենք կարծես թե դատապարտված ենք շարունակաբար հանդիպելու այդ սարսափներին։ Դրանք կարծես մեզ հետապնդեն։ Մենք մեծ աշխատանք ունենք անելու՝ մեր անցյալը անցյալ դարձնելու համար։ Կարիք ունենք սահման գծելու ոչ միայն տարածության մեջ՝ հարևանների հետ, այլև հատկապես՝ ժամանակի մեջ՝ անցյալի ու ներկայի միջև։ Առհասարակ ժամանակը շատ քաոտիկ է դառնում տրավմաների ժամանակ, այն կորցնում է իր ընթացքը, գծային բնույթը։ Որպես կանոն երկարատև աշխատանք է պահանջվում տրավմավորված անձի մոտ ժամանակի գծային ընթացքը վերականգնելու համար։

Պատերազմի մյուս տրավմատիկ կողմն այն էր, որ պատերազմի ընթացքում զանգվածային, անմիջական և հանկարծակի հանդիպում եղավ մահվան հետ։ Մահվան հետ հանդիպման մեջ էլ ժամանակը շրջվեց՝ սպանվեցին հատկապես երիտասարդները, շատ երիտասարդները։

Սոսկալի է հատկապես այն հանգամանքը, որ այս երիտասարդներն ընկան, քանի որ նրանք պարտադիր զինվորական ծառայության մեջ էին, այսինքն իրենք չէին ընտրել զինվոր լինել, անկախ իրենց կամքի էին հայտնվել պատերազմի մեջ, պետության պարտադրանքով ։ Այս մասին շատ չի խոսվում, քանի որ այս հանգամանքը անտանելի, անասելի մեղքի զգացում է պատճառում բոլորիս՝ ողջ մնացածի մեղքի զգացում։

Պատերազմի մյուս՝ ամենատրավմատիկ կողմը պարտությունն էր, ինչը ցանկացած պատերազմում մեծ կորստի, ծայրահեղ ամոթի և մեղքի զգացման առիթ է։ Պարտությունը որպես կանոն կործանում է պարտված կողմի իրականությունը, կործանում է նրա ճշմարտությունը։ Պարտությունը պարտվածին զրկում է այն զգացողությունից, որ իր իրականությունը ճիշտ է, իրական է։ Այսինքն պարտությամբ դու զրկվում ես համոզմունքից, որ դու ճիշտ ես։ Պարտությունը քո իրականությունն ու հետևաբար քո ինքնությունն է վիճարկում, արժեզրկում, ոչնչացնում։ Այս պատճառով է, որ մենք շարունակ անդրադառնում ենք անցյալին, փորձում ճիշտ ու սխալ անել, ինքներս մեր արարքներն ենք վիճարկում, քննադատում, արժեզրկում։ Դա սխալների առողջ, կշռադատված քննարկում չէ, այլ ինքնախարազանման պես մի բան։ Սա է պատերազմի աղետալի հետևանքը՝ արժեզրկել սեփական անցած ճանապարհը, վիճարկել սեփական արարքների ճշմարտացիությունը։ Մենք չպետք է տրվենք դրան։

Մեկ այլ տրավմատիկ երևույթ է մեր սահմանների վրա շարունակական հարձակումները, սահմանների ոտնահարումը, դրանց իրական, մշտական լինելու վիճարկումը հակառակորդի կողմից, նրա անհիմն սպառնալիքները։ Սրանք բոլորը, անգիտակցորեն մեր հոգեկանի վրա, մեր անձնական, մարմնական սահմանների վրա հարձակումներ են, և ընկալվում են որպես մեր սեփական կյանքի հանդեպ սպառնալիքներ, նույնիսկ եթե մենք գիտակցում ենք, որ դա այդքան էլ այդպես չէ։

Ես նշեցի պատերազմի մի քանի տրավմատիկ կողմ՝ հավաքական մակարդակում, իսկ անհատական վերցրած, կախված նրանից, թե մարդն անձնապես ինչ առնչություն է ունեցել պատերազմին, յուրահատուկ ու եզակի տառապանք է ապրում։ Յուրաքանրյուրս ինքներս գիտենք, թե անձնական ինչ տառապանք է հետպատերազմյան կյանքը։ Այդ մասին ասելիք չունեմ։

Ներքաղաքական  քայքայիչ և պառակտիչ գործընթացները որքանով են խոչընդոտում մեզ պատուհասած  արհավիրքից հետո անհրաժեշտ հետևություններ,  վերարժևորումներ և վերաիմաստավորումներ անելուն,ինչպես նաև  պատրանքներից ազատվելուն: Մեզ մոտ կարծես հակառակն է. Խորանում է անհանդուրժողականությունը,պառակտվածությունը: Ընդհանրապես ի՞նչ գործոնններ են ազդում, որ պետաականությաանը վնասող, քաոտիկ, ճգնաժամային  իրավիճակը չի կայունանում:

Անհանդուրժողականությունը, պառակտումն ինքնին հավաքական տրավմայի օրինաչափ հետևանքներն են։ Եթե ավելի ստույգ ասենք, սրանք գուցե զուտ հենց պարտության հետևանքներն են։ Արդեն նշեցի, որ պարտությունը ամոթ ու մեղքի զգացում է առաջացնում։ Շատ դժվար է ապրել այդ ծանր զգացումները՝ առանց որևէ մեկի վրա բարդելու կատարվածի «մեղքը» կամ առանց մեկի վրա հարձակվելու։ Դա անելանելիության դեմ պաշտպանական հակազդում է։  Առհասարակ նկատի ունենանք, որ եթե մեղադրանք կա, ուրեմն կա տառապանք։ Բոլորս իրար մեղադրում ենք, քանի որ բոլորս տառապում ենք։ Բայց պետք է նշեմ, որ մեր մեղադրանքները, մեր հարձակումները հաճախ իրական թիրախին չեն ուղղվում․ մենք փոխանակ հարձակումն ուղղենք արտաքին, իրական հակառակորդի դեմ, այն ուղղում ենք  դեպի մեր հասարակության ներսը։ Սա շատ հատուկ է հետտրավմատիկ վիճակներին․ բռնությունից հետո մարդը հաճախ ավելի հակված է մեղադրելու ինքն իրեն, քան բռնարարին։ Եվ հավատացեք, որ նա միշտ գտնում է ինքն իրեն մեղադրելու առիթներ, կարող է իր սխալների մասին փաստերով խոսել, ինչպես հիմա մենք ենք անում։ Մենք կենտրոնանում ենք մեր սխալների վրա, որոնք գուցե և կան ու շատ էական են, բայց մենք դրանցից չենք կարողանում վերացարկվել։ Եվ այդպիսով, անարդարացիորեն, կարծես թե անտեսվում է բռնարարի հանցագործությունը։ Ստացվում է, որ իրական աղետաբեր սխալը, որ բռնությունն է, անտեսվում է։ Ուրեմն՝ ամենամեծ սխալը գործել են մեր հակառակորդ բռնարարները, ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, ոչ թե մենք։ Հարկավոր է հաճախ շեշտել սա։

 Ըստ Ձեզ՝  ի՞նչ ուղիներով  և միջոցներով կարող ենք  հաղթահարել  վտանգավոր  տրավմաները,նաև մարտահրավերները ամրապնդվելու  համար:

Նման տրավմաները միանգամից չեն հաղթահարվում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ պատերազմի տրավման մոտ հիսուն տարի է պահանջում՝ վերամշակվելու համար, բայց սա, իհարկե, պայմանական թիվ է։ Հավաքական տրավմաների հաղթահարման միջոցներ նշելիս ես չէի սահմանափակվի միայն բնակչությանը հոգեբանական օգնություն հատկացնելու մասին առաջարկներով ։ Հետտրավմատիկ վիճակը հաղթահարելու երկու այլ՝ շատ կարևոր գործոն կա․ առաջինը զանգվածային լրատվամիջոցների էթիկական խիստ պահանջներին համապատասխան աշխատանքն է։ ԶԼՄ-ներն այսօր հասարակության հոգեկան առողջության վրա անմիջապես ազդող գործոն են։ Երկրորդ գործոնը երկրի քաղաքականության, հատկապես անվտանգային հարցերով տարվող քաղաքականության ակնհայտ հաջողությունները կլինեն։ Քաղաքականությունը հոգեբանական մակարդակում շատ բան կարող է փոխել։

 

Մենք այն ազգերից ենք, որոնց պատմական ճակատագրի բերումով բնորոշ է արտագաղթի երևույթը: Նույնիսկ մեր Էպոսի առանցքային կերպարներից մեկը՝ Բաղդասարը արտագաղթում  է այլ երկիր՝ ապրելու,  ինքնաիրացվելու:  Ուսումնասիրելով արտագաղթի հիմքում ընկած հոգեբանական խորքային ազդակները՝ հստակեցրե՞լ եք՝ինչո՞ւ ենք հայերս շատ հաճախ մեր երկրում մնալու, պայքարելու, ստեղծելու փոխարեն, նախընտրում երկրից հեռանալը:  Տխրահռչակ՝«որտեղ հաց, այնտեղ կաց»  տրամաբանությունն է  դրդում, անվտանգային սպառնալիքնե՞րը, թե՞ ինքնադրսևորվելու այլ հնարավորություններով ու կարգերով  կենսատարածքի որոնում: Ի՞նչ միտումներ եք տեսնում աայժմ:

Դուք բավականին հաջող նշեցիք արտագաղթին նպաստող հիմնական գործոնները։ Այո´, այդ բոլոր հանգամանքներն այս կամ այն կերպ, այս կամ այն չափով ազդում են արտագաղթի ընդհանուր պատկերի վրա։ Բայց փորձը ցույց է տալիս, որ արտագաղթի միտումները միանգամայն անկանխատեսելի են, և ես չեմ կիսի այն կարծիքը, որ « արտագաղթի տեմպերն » ուժեղանում են այն ժամանակ, երբ հասարակությունը խոցելի է դառնում։ Նման ուղիղ կապ դժվար է տեսնել։ Նույնիսկ երբեմն հակառակն է լինում․ սոցիալ-քաղաքական ճգնաժամերի ժամանակ, օրինակ, ներգաղթ է նկատվում։ Այսինքն « արտագաղթի տեմպեր » ասվածը մնում է անչափելի, անկանխատեսելի։ Այդ անչափելիությունը բազմաթիվ գործոններով է պայմանավորված, բայց նախ այն գործոնով, որ դժվար է քաղաքացու՝ երկրից դուրս գալը համարել արտագաղթ, քանի որ մենք չենք կարող նախօրոք հստակ իմանալ, թե որքան ժամանակով և ինչ նպատակով է նա գնում երկրից։ Արտագաղթի այսօրվա «տեմպերի»  մասին գուցե շատ մոտավոր տվյալներով կկարողանանք խոսել մի քանի տարի անց, բայց դա էլ կրկին երաշխավորված չէ։ Կուզենամ նշել, որ արտագաղթի միտումների մասին հասարակության ներսում շրջանառվող խոսակցությունները կարող են հիմնված լինել մարդու սեփական դիտարկումների վրա, և այս մասին մասնագիտական հիմնավորված կարծիք ասելը շատ բարդ է ։

 

Գալիք 2022-ին ի՞նչ կցանկանաք Հայաստանի, հայ ժողովրդի համար:  Ձեր ամանորյա մաղթանքը:

Կմաղթեմ, որ խաղաղվենք, յուրաքանչյուրս ներքուստ խաղաղություն գտնենք։ Ինքներս մեզ ժամանակ տանք։ Օգնենք իրար խաղաղվել։ Ընդունենք մեր սխալները և նույն չափ ընդունենք, որ մենք նաև ճիշտ ենք։ Անկախ մեր երկրի ներսում եղած բազմաթիվ և ճակատագրական սխալներից, միևնույնն է մենք ճիշտ ենք Արցախի հարցում, և պետք է առաջ տանենք մեր այդ ճշմարտությունը։ Իսկ կատարված անմարդկային բռնության, պատերազմական հանցագործությունների, բարբարոսության համար մենք չէ, որ պետք է ամաչենք, ոչ էլ հատկապես մեղքի զգացում ունենանք։

Ի վերջո, կարող ես հարձակման ենթարկվել նաև այն դեպքում, երբ դու ես ճիշտ, ավելին, կարող ես հարձակման ենթարկվել հատկապես այն դեպքում, երբ դու ես ճիշտ։ Այսօր մենք ամենաշատը կարիք ունենք ընդունել մեր ճշմարտացիությունը, վերակառուցել մեր ճշմարտությունը, մեր նպատակների արդարացված լինելը։ Մենք այս պատերազմի մասին դեռ շատ քիչ բան գիտենք, եկեք ժամանակ տանք մեզ և օգնենք իրար վերակառուցել մեր ճշմարտությունները։ Ըստ իս՝ միայն մեր ճշմարտացիության մեջ վստահ լինելով մենք կկարողանանք մշտական ապահովություն ստեղծել մեզ համար ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում