Friday, 29 03 2024
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում

Ռոբերտ Քոչարյանը կրկնեց Հայաստանը մշտապես թուլացրած բանաձևը

Դեկտեմբերի 27-ի ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկնեց միտքը, թե «վարչապետ Փաշինյանի վարկանիշը մաշեցնելու են մինչև քոքը»:

Ինչ խոսք, առանց կրկնելու էլ թերևս կասկած չկար, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությունը հավատարիմ է լինելու այդ ավելի վաղ հռչակած գծին, որովհետև հակառակ պարագայում այդ ընդդիմության վարքագծի մեջ նկատելի կլիներ փոփոխություն, շարժ դեպի քաղաքական բովանդակություն: Բայց, քաղաքական բովանդակության դաշտում երկրորդ նախագահը չի «փայլել» թե իր նախագահության տարիներին, թե Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում, երբ ըստ էության նրա գլխավոր դե ֆակտո մրցակիցն էր, և թե չի «փայլել» թավշյա հեղափոխությունից հետո, երբ հայտարարեց ակտիվ քաղաքականություն վերադարձած լինելու մասին: Ավելին, հենց այդ առումով էլ ակտիվ քաղաքականությունը Ռոբերտ Քոչարյանի համար թերևս անհարմար դաշտ է:

Բանն այն է, որ Քոչարյանը իրեն շատ ավելի հարմար է զգում հանրային տեսանելիության դաշտից դուրս, որտեղ նա կարող է գործի դնել իր գլխավոր հատկանիշները, որոնք կապված են ստվերային բնույթի գործունեության հետ: Սակայն, տվյալ պարագայում Ռոբերտ Քոչարյանի դիրքային հարցերը չէ, որ ունեն քննարկման կարիք: Այստեղ առանցքային է Հայաստանի հարցը,որտեղ գլխավոր ընդդիմության դերում ամրացել է մի ուժ, որը իր քաղաքական խնդիր է հռչակում ոչ թե սեփական վարկանիշի բարձրացումը, այլ իշխաության վարկանիշի մաշեցումը: Եվ, եթե այդ ուժի քաղաքական տրամաբանության ու շահերի առումով դա կարող է լինել անգամ ամենաօպտիմալ մարտավարությունը, Հայաստանի պետական շահի, հանրային շահի տեսանկյունից դա ամենավատն է, որ կարող է լինել: Որովհետև, ոչ թե սեփական վարկանիշի աճի, այլ իշխաննության վարկանիշի նվազման վրա աշխատող ընդդիմությունը տրամաբանորեն նպաստելու է երկրում հնարավորինս վատ իրավիճակ և մթնոլորտ ապահովելու ուղղությամբ, որովհետև հանրագումարում այդ ամենը իհարկե բերում է գործող իշխանության հանդեպ պահանջների կամ հիասթափության: Այդպիսի ընդդիմությունը կամա, թե ակամա խոստովանում է, որ անելու է հնարավորը, որպեսզի երկրում լինի վատ իրավիճակ, քանի որ բարվոք իրադրության պայմաններում ուղղակի, թե անուղղակի շահում է նաև իշխանությունը, եթե անգամ իրավիճակի բարվոք լինելու այս կամ այն հանգամանքը կամ դրանց մեծ մասը կապ չունենա էլ այդ իշխանության հետ: Այդպիսով, երկրորդ նախագահ Քոչարյանը ըստ էության հայտարարում է «որքան վատ՝ այնքան լավ» մոտեցման մասին, որ փաստորեն դավանում է Հայաստանի խորհրդարանի երկրորդ ուժը: Այս իրավիճակը արտացոլում է Հայաստանի խորքային խնդիրը և ուշադրություն պահանջում հենց այդ տեսանկյունից, այլ ոչ թե նախկին-ներկա կամ որևէ այդպիսի տրամաբանության:

Հայաստանի քաղաքական հեռանկարը շատ, թե քիչ կանխատեսելիության ճանապարհով կարող է զարգանալ այն դեպքում, երբ քաղաքական ներքին կյանքում առանցքային դերակատարները գործեն հանրության հետ հարաբերության համատեքստում սեփական վարկանիշի աճ ապահովելու, այլ ոչ դիմացինի վարկանիշը ամեն գնով մաշեցնելու տրամաբանությամբ: Մեծ հաշվով, Հայաստանի քաղաքական կյանքում գրեթե մշտապես գերիշշխել է հենց այդ տրամաբանությունը, ինչի հետևանքը եղել է այն, որ Հայաստանում որպես կանոն կարծրացել է իշխանությունը, հանրային վստահությունը կորցրել է ընդդիմությունը, հետաքրքրությունը կորցրել է քաղաքականությունը, և քայքայվել է Հայաստանի քաղաքական օրգանիզմի դիմադրողականությունը: Որովհետև այդ դիմադրողականությունը կարող է կառուցված լինել միայն ինքնաբավ մրցակցայնությամբ և գրավչությամբ իշխանության և համապատասխանաբար ինքնաբավ գրավչությամբ և մրցակցայնությամբ ընդդիմության առկայության պարագայում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում