Երեկ, դեկտեմբերի 31-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Գագիկ Գևորգյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 18-ին Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բետոնե էլեկտրասյանը բախվելուց հետո։