Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Արամ Առաջինը կխոսի՞ Սփյուռքի ներուժը ջլլատող ուժերի հետ

Մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան՝ ողջ Սփյուռքը Հայաստանի կողքին է, Տարեմուտի առիթով իր ուղերձում ասում է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը: Աներկբա ճշմարտություն, որը սակայն մեղմ ասած հեռու է իրականությունից, թեկուզ այն պարզ պատճառով, որ Սփյուռքի ներուժը տնօրինող տարաբնույթ կառույցներից ու քաղաքական միավորներից որոշնները փորձում են Սփյուռքում իրենց ազդեցությունն օգտագործել Հայաստանում իրենց ներքաղաքական շահերի և նպատակների համատեքստում: Իսկ դա գործնականում բերում է, բերել է մի վիճակի, երբ մեղմ ասած բոլորովին էլ ամբողջ Սփյուռքը չէ Հայաստանի կողքին:

Ավելին, Հայաստանի ներքաղաքական շահառու և Սփյուռքում ավանդական մեծ ազդեցություն ունեցող ուժերից մեկը իր համակիրներին անգամ ներքին շրջաբերականներով փորձում է տրամադրել Հայաստանի դեմ, անգամ սահմանափակել Հայաստան այցերը, լոկ այն բանի համար, որ քաղաքական տարբեր դիրքում է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության հանդեպ: Իհարկե այդ ամենը չի արվում ուղիղ Հայաստանի դեմ, այլ ծրագրվում և իրագործվում է Հայաստանի իշխանության դեմ տրամաբանությամբ կամ «հիմնավորումով», բայց ամբողջ հարցն այն է, որ տրամադրելով Սփյուռքին կամ սփյուռքում գործելով Հայաստանի իշխանության դեմ՝ որևէ իշխանության դեմ, որևէ ուժ կամա, թե ակամա տրամադրում է Սփյուռքը Հայաստանի դեմ, ջլատում է Սփյուռքը քաղաքական նպատակներից ու շահերից ելնելով, ջլատում այն ներուժը, որի մասին խոսում է Արամ Առաջինը: Եվ այստեղ թերևս կարևոր է, որ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսը խոսի նաև այդ ուժերի հետ, բացատրելով և բաղդատելով հենց իր ուղերձում արտահայտված աներկբա կարևորության միտքը, որ Սփյուռքը չպետք է դառնա Հայաստանի ներքաղաքական դաշտի գործիք: Այդ իմաստով, Արամ Առաջինը մի շարք պատճառներով կարող է ունենալ առանցքային, հիմնարար դերակատարում: Ընդ որում, պետք չէ, որ այդ խոսակցությունը՝ այդ ուժերի հետ, ծավալվի հրապարակավ: Խնդիրը տվյալ դեպքում քարոզչական որևէ «շահառություն» բավարարելը չէ, այլ գործնական էֆեկտ ստանալը, որպեսզի Սփյուռքը իսկապես միշտ լինի Հայաստանի կողքին, անկախ թե ով է Հայաստանում իշխանության՝ որ քաղաքական ուժը ինչ քաղաքական պատկերացումով ու հայացքով, և անկախ, թե ինչ քաղաքական ուժի համակիր է Սփյուռքի որևէ հայ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում