Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս մահացել է «Երազ» թաղամասի իր բնակարանում։
1991-2018 թ.թ. Գրիգորի Հայրապետովը եղել է ՀՀ ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Նա ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին: