Friday, 24 03 2023
14:14
Ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը վերաբացվի
14:10
«Մենք գնահատում ենք Նիկոլ Փաշինյանի ուղերձը». ԱՄՆ պետդեպի խոսնակ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը հասել է 450-ի
Գորիսեցին մերժում ստանալով մտերմուհուց, սպանել է հորը, կրակել հորեղբոր ուղղությամբ
Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում
13:35
Բաքուն սկսել է ավելի ագրեսիվ գործել տարածաշրջանում
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չեն ապահովվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ոչ խտրական և ոչ կողմնակալ, հավասար պայմաններ. «Քաղաքացու որոշում»
Ուղիղ․ ՍԴ-ն քննարկում է ՄՔԴ կանոնադրության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը
13:20
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների՝ ի պատասխան ենթադրյալ իրանական ԱԹՍ-ի հարձակման
ՌԴ-ում ապրում է 3 մլն հայ, բայց հայկական դպրոցներ չկան․ ինչու է լռում հայ համայնքը
Ստամբուլի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել
Ինքնաթիռ խոցելը, դեսպանին սպանելն անարձագանք է մնում, 2 զինվոր վիրավորելը ռուսների համար ի՞նչ է
12:50
Ադրբեջանում փորձում են հերքել անհերքելին․ այդ երկրի դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ կանչվել է
Ընթանում են քննարկումներ․ ԿԳՄՍ նախարարը՝ Հայաստանում ռուսալեզու դպրոցների բացման մասին
Արմեն Գևորգյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջիկայում կշրջանառվի ակադեմիական քաղաքի ստեղծման նախագիծը
Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
12:10
Ռուսաստանը փոխում է մարտավարությունը Ուկրաինայում. հրթիռները սպառվում են
Լուրերի օրվա թողարկում 12:00
Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները
Ովքեր են լինելու պատասխանատու, եթե լինի էսկալացիա. Փաշինյանի գրառումը
Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում
Էական – 12. Մարգոսիմոնյանները եւ հայկական կայսերականության չբացահայտված ներուժը
ԼՂ-ն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ
11:00
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 24, 2023
10:40
Նավթի գները նվազել են- 23-03-23
Հեղուկ գազի գինը – Մարտ 24, 2023

Թող 2022-ը մեր ժողովրդին ու Հայրենիքին բերի խաղաղություն, տոկունություն, հույս ու հավատ. Արցախի նախագահ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել՝ մաղթելով, որ 2022 թվականը մեր ժողովրդին ու Հայրենիքին բերի խաղաղություն, տոկունություն, հույս ու հավատ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Արցախի նախագահն իր ուղերձում նշել է. «

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ենք հղում միմյանց, մեր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին ու մերձավորներին, մեր Հայրենիքին ու ժողովրդին: Մաղթում ենք, որ անցնող տարին իր հետ տանի բոլոր դժվարություններն ու փորձությունները, իսկ Նոր տարին բերի միայն հաջողություն ու բարեկեցություն բոլորի ընտանիքներին:

Սակայն, արդեն երկրորդ տարին է, ինչ մեր ժողովուրդն Ամանորը դիմավորում է ծանր ու դժվարին պայմաններում, կյանքի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, կորստի ցավից ու մխացող կսկիծից ծանրացած սրտով, վիրավոր ու բզկտված Արցախով: Այո, սա մեր իրականությունն է:

Բայց, այդ ամենով հանդերձ, կա ևս մեկ իրականություն. դա ապրող ու վերականգնվող Արցախն է՝ շինհարթակ դարձած մեր բնակավայրերը, ամեն օր փոքրիկ արցախցիներին դպրոց կանչող զանգի ղողանջները, ամեն օր մի նոր օջախում վառվող կրակը, այդ օջախներում հնչող նորածին մանկան ճիչը:

Դա իր հողին կառչած, այն պահող ու շենացնող, մաքառող ու արարող հայն է, ով իր կոշտացած ու բռունցքված ձեռքերով, իր անկոտրում կամքի ուժով ու անսպառ եռանդով ապրում և ապրեցնում է Արցախը, դո՛ւք եք, սիրելի՛ հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրը, ով այսօր այստեղ է, իր տանը, իր Հայրենիքում:

Դա Մայր Հայաստանն է՝ հայ ազգի գլխավոր առանցքն ու արժեքը, ազգային նպատակների ու իղձերի գլխավոր հանգրվանն ու երաշխավորը, որ միշտ թև ու թիկունք է կանգնում Արցախին և Սփյուռքին: Դա Մայր Հայաստանում ու Սփյուռքում բնակվող մեր քույրերն ու եղբայրներն են, ովքեր ամուր կանգնած են Արցախի կողքին և ապրում են Արցախի ցավով ու պայքարով: Կրելով համազգային պայքարում մեր բաժին խաչը՝ մենք մեծապես շնորհակալ ենք Մայր Հայաստանին ու աշխարհասփյուռ հայությանը իրենց անմնացորդ նվիրումի ու պայքարի համար:

Դա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն է, որի իրականացրած առաքելությունն Արցախում մեծապես նպաստում է խաղաղության ու կայունության պահպանմանը մեր տարածաշրջանում: Մենք խորապես շնորհակալ ու երախտապարտ ենք մեր բարեկամներին:

Դա Հայրենիքի համար մարտիրոսված մեր հերոսներն են, ովքեր անմահ են, հավերժ են, ինչպես անմահ է նրանց թողած գործը, որի շարունակողն ենք մենք՝ բոլորս:

Ուրեմն, հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի, նրանց երազանքների իրականացման, նրանց սերունդների ապագայի՝ մենք պարտավոր ենք և կանենք հնարավորը, որպեսզի դարեր ի վեր կանգուն ու անառիկ Արցախը միշտ լինի այդպիսին:

Հենց այս գիտակցումով էլ եկեք դիմավորենք Նոր տարին: Թող 2022 թվականը մեր ժողովրդին ու Հայրենիքին բերի խաղաղություն, տոկունություն, հույս ու հավատ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում