Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Երախտապարտ եմ նրանց, ովքեր միշտ վեր են կանգնած «ղարաբաղցի-հայաստանցի» դատապարտելի խոսույթից․ ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որում նշվում է.

«Նախորդ տարիների ամանորյա անհոգ բարեմաղթանքներն այսօր, գուցե, արդիական չեն, մեր հստակ անելիքների ֆոնին զուտ երազանքներն ու իղձերն ուղղակի շռայլություն են։ Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայլերով, նպատակաուղղված…

Իսկ Ամանորի նախաշեմին ուղղակի կցանկանայի գնահատել և երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում վարքը համարում եմ օրինակելի։

Խոնարհումս մեր զոհված հերոսների հարազատներին և երախտագիտությունս բոլոր ժամանակներում մեր անվտանգության դիրքերում կանգնած բոլոր-բոլորին։

Երախտապարտ եմ Արցախում ապրող իմ հայրենակիցներին, որ բազմաթիվ անորոշություններ ու փորձություններ հաղթահարելով, շարունակում են կառչած մնալ հողին՝ հստակ հասկանալով, որ մեր ներկայությունն այստեղ ի վերջո որոշիչ գործոն պետք է լինի։ Սահմանային դարձած համայնքների բնակիչներին, որոնց այցելելիս կամովի ավելի ես ամրապնդվում։

Երախտապարտ եմ Արցախի բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ են տեղահանվածների նկատմամբ, նրանց առջև իրենց տան վարձերը չեն բարձրացնում, քանզի կարճաժամկետ նյութական շահը չի կարող և չպետք է գերակա լինի ապրումակցման, մարդասիրության և հոգատարության արժեքներին։ Պետական այն պաշտոնյաններին, որոնք քաղաքացիների հետ հարաբերվելիս բարձր դիրքից չեն խոսում (դրա իրավունքը չունեն), այլ հակառակը՝ կանգնում են նրանց կողքին՝ ձեռք-ձեռքի տված լուծելու նրանց խնդիրները։

Երախտապարտ եմ իմ հայրենակիցներին Արցախում և Հայաստանում, որոնք միշտ վեր են կանգնած «ղարաբաղցի-հայաստանցի» անընդունելի ու դատապարտելի խոսույթից։ Երախտապարտ եմ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, որոնք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև անցնող տարվա ընթացքում և միշտ, իրենցից ինչ-որ բան կտրելով, ապրեցրել են Արցախը։

Երախտապարտ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին անսահման նվիրումի և այն գիտակցման համար, որ հայրենիքը՝ Հայաստանն իր Արցախի հետ միասին, և միայն հայրենիքն է մեր ինքնությունը սնուցող միակ աղբյուրը։ Երախտապարտ եմ այդ աղբյուրի ակունքներն անաղարտ պահելու համար։ Հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից և տեղեկատվական անվերահսկելի հոսքերում Արցախի ներկան ձեզ համար հաճախ այնքան էլ հասկանալի չէ, ուրեմն շարունակեք գալ, ձեր աչքերով տեսնելու ու հստակեցնելու ձեր հետագա անելիքները։

Երախտապարտ եմ մեր երկրի և ժողովրդի օտարերկրյա բարեկամներին և միջազգային կազմակերպությունների այն սակավաթիվ ներկայացուցիչներին, որոնք, քաղաքական ցանկացած խոչընդոտ հաղթահարելով, կանգնում են ճշմարտության, մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում։

Շնորհակալ եմ այն լրագրողներին, որոնք դրվագային փառքի փոխարեն հասարակությանը մաքուր ու անաչառ տեղեկություն փոխանցելու ճիշտ ու արհեստավարժ դիրքերում են աշխատում։ Մեր օրերում դա անչափ կարևոր է։

Ամանորյա բարեմաղթանքս բոլոր-բոլորին՝ արեք այնպես, որ եկող 2022 թվականին որևէ մեկը ձեզ ուղղակի պարզ մարդկային ասի՝ երախտապարտ եմ։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- նշված է ուղերձում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում