
Բժիշկ-սոմնոլոգ Ալյոնա Գավրիլովան «Վեչերնայա Մոսկվա» թերթին տված հարցազրույցում հայտնել է, թե որոնք են քնելու համար ամենավնասակար և վտանգավոր սովորությունները:
Ամենավնասակար սովորություններից մեկը Գավրիլովան համարել է քնելուց առաջ բջջային սարքերի օգտագործումը և հեռուստացույցի առաջ քնելը: Բժիշկը հստակեցրել է, որ առկայծող և կապույտ լույսը նվազեցնում է մելատոնինի մակարդակը՝ հորմոն, որը կարգավորում է կենսառիթմը և, որպես հետևանք, պատասխանատու է քնի համար: Քնելուց առաջ մարտական, սուր սյուժեով ֆիլմերի դիտումը օրգանիզմին ստիպում է արտադրել սթրեսի հորմոններ, ինչի պատճառով նա ակտիվանում է:
Մասնագետը խորհուրդ է տալիս քնելուց առաջ շատ չուտել և լիարժեք չընթրել, ինչպես նաև հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից, մասնավորապես՝ սուրճից և թեյից: Միաժամանակ պետք չէ նաև քաղցած պառկել քնելու: «Կատարյալ է թեթև, առանց կալորիաների սնունդը»,- նշել է նա: Ինչ վերաբերում է ալկոհոլին, բժիշկն ընդգծել է, որ ոչ մեծ չափաբաժինը կարող է օգտակար լինել, սակայն դրա մեծ քանակությունը կվատթարացնի քնի որակը:
Բացի դրանից, Գավրիլովան հերքել է ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության օգտակարությունը, ինչպիսին է մարզասրահ այցելելը քնելուց մի քանի ժամ առաջ: Մինչդեռ ոչ մեծ զբոսանքը քնելուց առաջ, ընդհակառակը, օգտակար է: