
Կորոնովիրուսի ամենահնարավոր կրողը կարող են լինել օձերը: Այս եզրահանգման են եկել հետազոտողները, որոնք իրենց հոդվածը տպագրել են Journal of Medical Virology ամսագրում:
Անծանոթ վիրուսային թոքաբորբի բռնկման մասին Չինաստանի իշխանությունները հայտնեցին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Հունվարի 7-ին չինացի մասնագետները պարզեցին, որ հիվանդությունն ի հայտ է գալիս նոր տիպի կորոնովիրուսով վարակվելուց: Վիրուսը ստացել է 2019-nCoV անվանումը:
Վիրուսով վարակվելու եզակի դեպքեր են գրանցվել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում: Վիրուսային թոքաբորբից արդեն մահացել է 9 մարդ, իսկ վարակվել են 600-ը:
Մասնագետները նշում են, որ 2019-nCoV-ի հնարավոր կրողներ են օձերը: Այս եզրահանգմանը նրանք եկել են կորոնովիրուսի ԴՆԹ-ն ուսումնասիրելուց հետո: Նրանք գտնում են, որ օձերը վարակվել են չղջիկներից, ինչի արդյունքում էլ առաջացել է հիբրիդային կորոնովիրուսը, որն էլ հետագայում անցել է մարդու օրգանիզմ: