Saturday, 01 04 2023
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախատեսվում է կատարել 21 հազար հեկտար գարնանացան
00:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր XBB.1.5 ենթատեսակը․ ԱՆ
«Այս տարի շինարարության ոլորտում գրանցվել է բարձր աճ»․ Վահան Քերոբյան
Ոչ սթափ վարորդի մոտ ատրճանակներ ու փամփուշտներ են հայտնաբերվել
23:30
Ենս Ստոլտենբերգ. Ֆինլանդիան մոտ օրերս պաշտոնապես կդառնա Դաշինքի 31-րդ անդամը

ՌԴ դեսպանի շնորհավորական ուղերձն ու հայկական պետականության գերխնդիրներից մեկը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սեևգեյ Կոպիրկինն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հայ ժողովրդին հղած շնորհավորական ուղերձում նշում է, որ «մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն ի ցույց դրեցին նրանց միջև փոխգործակցության համակողմանի զարգացման և խորացման արդիականությունը, այլև ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն։ Դրանց հետևում կոնկրետ գործեր են:

Ռուսաստանը առավել նշանակություն է տալիս այն բանին, որ հայ ժողովուրդը հնարավորինս շուտ զգա իրեն անվտանգ և կարողանա վստահ նայել ապագային»: Թե ինչ մարտահրավերների է բախվել ու բախվում Հայաստանը հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած, ցավալիորեն ակնառու է բոլորի համար, իսկ ահա այն, թե ինչ մարտահրավերների մասին է խոսքը Ռուսաստանի պարագայում, թերևս ունի մանրամասնության կարիք: Իսկ ՌԴ դեսպանը օգտագործում է «մեր երկրների» արտահայտությունը, ինչը առնվազն ենթադրելի է դարձնում, որ խոսքը այսպես ասած համահունչ մարտահրավերների մասին է, եթե ոչ համատեղ:

Մինչդեռ, այդպիսիք կարծեք թե նկատելի չեն, համենայնդեպս գործողությունների տրամաբանության առումով, որովհհետև Ռուսաստանի գործողությունները Հայաստանին սպառնացող մարտահրավերների դրսևորումների հետ համեմատության մեջ գործնականում բացարձակ համարժեք չեն այդ մարտահրավերներին: Ահա այդ առումով, եթե անգամ դիտարկենք տարրբերակը, երբ այդուհանդերձ Ռուսաստանը խորքային դիվանագիտության իմաստով գործել է դաշնակցային տրամաբանությամբ՝ ենթադրենք, հիպոթետիկ կամ տեսականորեն, ապա արդեն իսկ այն հանգամանքը, որ դա պետք է կռահել, ենթադրել, տեղյակ լինել այսպես ասած խորհրդապահական մակարդակով, խոսում է հայ-ռուսական հարաբերության, դաշնակցային փոխադարձության օրգանական լրջագույն խնդիրների մասին: Այդ մասին իհարկե ինքս  առիթ ունեցել եմ խոսելու, ընդ որում ոչ միայն վերջին ամիսներին կամ թավշյա հեղափոխությունից հետո, այլ դրանից տարիներ առաջ, արձանագրելով, որ բարդացող աշխարհաքաղաքական միջավայրում հենց հայ-ռուսական հարաբերության տարիներ ի վեր կուտակված այդ օրգանական ճգնաժամն է դառնում Հայաստանի անվտանգության սպառնալիք:

Սակայն, հետխորհրդային Հայաստանում այդ խնդիրները ոչ միայն չեն եղել քաղաքական ու քաղաքագիտական մտքի առանցքային գործունեության ուղղություններից մեկը, այլ հակառակը՝ էլ ավելի են խորացել այդ մտքի դեգրադացման հետևանքով, որ ինտենսիվ բնույթ է ստացել Հայաստանում քրեաօլիգարխիկ շահերի ու պատկերացումների, արժեքների վրա հիմնված կառավարող համակարգում: Այդ համակարգը հայ-ռուսական ինտեգրացիան, փոխկապակցվածությունը խորացնելու կարգախոսների անվան տակ իրականում խորացրել է հայ-ռուսական հարաբերության օրգանականության դեֆիցիտը, ճգնաժամը:  Այժմ հայ-ռուսական հարաբերությունը բավականին բարդ իրավիճակի առաջ է: Մի կողմից առավել հրատապություն ու արդիականություն է պահանջում այդ ճգնաժամի հանգուցալուծմանը միտված գործողությունները, ընդ որում երկկողմ բնույթի՝ իհարկե պատրանք չունենալով, թե խնդիրն ունի արագ լուծում, մյուս կողմից առավել բարդացել է այդ գործողությունները իրականացնելու միջավայրն ու հնարավորությունը, հաշվի առնելով թե ռեգիոնալ նոր իրավիճակը, թե հարաբերությունների բարդությունն աշխարհակարգային ավելի լայն մակարդակում: Այդ խնդիրը թերևս պետք է լինի Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի օրակարգային առաջնահերթություններից մեկը, ոչ իբրև քաղաքական, այլ իբրև մշակումների խնդիր՝ հեռանկարում քաղաքական օրակարգ բերելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում