ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի՛ հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում․
Ցանկանում եմ իմ և մեր ընտանիքի անունից շնորհավորել Ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Հայաստանը և հայ ժողովուրդը բազում դժվարությունների միջով են անցել․ յուրաքանչյուր դժվարություն թող ծառայի ի նպաստ մեր գիտակցության արթնացման ու զարգացման, յուրաքանչյուր փորձություն թող իմաստավորվի առաջնորդվելու և առաջնորդելու մեր պատրաստակամության ամրապնդմամբ։
Մեր աղոթքն առ Աստված՝ արդարության մարտիկների՝ հերոսների հոգիների խաղաղության համար։
Թող գալիք տարին բազում երջանիկ պահեր պարգևի բոլորիդ, թող հավատով, սիրով ու լույսով լցվեն Ձեր օջախները։
Երկաթյա կամք, վճռականություն ու համբերություն եմ մաղթում բոլորիս՝ խաղաղ ու հզոր Հայաստան կառուցելու մեր գործում»։