Saturday, 20 07 2024
20:00
Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը
19:45
Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է
Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը
13:30
Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

«Ամենօրյա աշխատանքում յուրաքաչյուրս բարձր պատասխանատվությամբ և մեծ նվիրումով իրականացնենք մեր առաքելությունը». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ամանորյա ուղերձ է հղել․

«Սիրելի ապագա բժիշկներ, գործընկերներ, բժշկի աշխատանքում լավագույն գնահատականը, անշուշտ, առողջացած հիվանդն է և նրա կողմից ասված երախտիքի խոսքը:

Բոլոր ժամանակներում բուժաշխատողների կատարած աշխատանքն անգնահատելի է. ամենօրյա սխրանք, որի շնորհիվ շատերն ապաքինվում են, վերադառնում են լիարժեք կյանք, վերականգնում առողջությունը:

Կորոնավիրուսային համավարակի դեմ «սպիտակ բանակի» շարունակվող պայքարն ամենավառ օրինակն է:

Կրկին ստանձնելով բժշկական 100-ամյա պատմություն ունեցող բուհի ղեկավարումը՝ շարունակելու եմ մեծ պատասխանատվությամբ և նվիրում առաջնորդել նախանշված բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց հիմքում առաջինն ու առաջնայինը ԵՊԲՀ զարգացումն է, բժշկական կրթության որակի բարձրացումը, միջազգայնացման գործընթացում հավակնոտ ծրագրերի իրականացումը:

Համալսարանական մեծ թիմի համատեղ ջանքերով մեզ հաջողվում է կյանքի կոչել բազում մտահղացումներ՝ ընդլայնելով համագործակցությունը, արձանագրել նորանոր հաջողություններ:

Բժշկական կադրերի մեկդարյա դարբնոցում պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում են տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթները, ինչը բուհի ամենակարևոր ձեռքբերումներից է:

Ինչպես ամեն տարի, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, որոնք Ամանորի գիշերը, տոնական օրերին կլինեն հիվանդի կողքին՝ շտապօգնության մեքենաներում, վերակենդանացման բաժանմունքներում, զինվորական հոսպիտալներում:

Մաղթում եմ, որ ամենօրյա աշխատանքում յուրաքաչյուրս բարձր պատասխանատվությամբ և մեծ նվիրումով իրականացնենք մեր առաքելությունն:
Խաղաղ, առողջ ու երջանիկ օրեր բոլորիս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում