ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի մանկավարժներ, տնօրեններ,
Շնորհավորում եմ։ Շնորհակալություն այն աշխատանքի համար, որ արել եք այս դժվար տարում և պիտի անեք նոր տարում՝ ի նպաստ մեր երեխաների որակյալ կրթության։
Մաղթում եմ, որ կրթական ոլորտում կարողանանք կենտրոնանալ և զբաղվել միայն կրթական խնդիրներով։
Առողջություն և խաղաղություն ձեր ընտանիքներին և մեր երկրին»։