Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Հայտարարություն ՏԻՄ-ի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունենում գործընթացներ, որոնց սահմաններում պետական իշխանություն իրականացնող քաղաքական ուժը փորձում է ապօրինի ազդեցություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց առանձին ներկայացուցիչների նկատմամբ:

Ցավոք, հետհեղափոխական Հայաստանի համար այս նոր երևույթը նկատվում է ոչ թե մի կամ եզակի, այլ մի շարք համայնքներում:

Մասնավորապես՝

Վանաձորում նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց ու կալանավորվեց միայն այն բանից հետո, երբ տեղական ընտրություններից հետո հայտարարվեց, որ իր շուրջ ձևավորվում է դաշինք, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» դուրս էր մնալու համայնքային գործադիր իշխանությունից: Եվ սա այն պարագայում, որ քրեական գործը հարուցվել էր դեռ ամիսներ առաջ և մեղսագրվող ենթադրյալ արարքները Մամիկոն Ասլանյանը կատարել էր նախկինում:

Վարդենիսում նախկին համայնքապետ Արամ Հարությունյանը ևս ձերբակալվեց ու կալանավորվեց այն բանից հետո, երբ տեղական ընտրություններից հետո հայտարարվեց, որ իր շուրջ ձևավորվում է դաշինք, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» դուրս էր մնալու համայնքային գործադիր իշխանությունից: Այդ հայտարարությունից երկու օր անց Հարությունյանի նկատմամբ վաղուց արդեն առկա քրեական գործով մեղադրանքը վերաորակվեց, ու նա կալանավորվեց: Համայնքի ղեկավարի քվեարկության օրը ոստիկանությունն ակնհայտորեն խոչընդոտում էր ընդդիմության թեկնածուի ընտրությանը:

Թալինում բազմաթիվ արժանահավատ ահազանգեր են ստացվել, որ համայնքապետի ընդդիմության միասնական թեկնածուի ինքնաբացարկը պայմանավորված է եղել քրեական հեղինակությունների, ինչպես նաև ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից ճնշումներով: Համենայնդեպս, փաստ է, որ ստվերային պրոցեսների արդյունքում Կարեն Գրիգորյանը, որն ուներ ավագանու մեծամասնության աջակցությունը, ինքնաբացարկ հայտնեց և իր քվեն տվեց «Քաղաքացիական պայմանագրի» առաջադրած թեկնածուին՝ ապահովելով վերջինիս հաղթանակը:

Եվ, ի վերջո, մայրաքաղաք Երևանում գործադիր իշխանության ներկայացուցիչները, ավագանու անդամների վրա ճնշումներ բանեցնելով, կազմակերպեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքած համայնքապետի՝ Հայկ Մարությանի պաշտոնանկությունը: Ու թեև ավագանու մի շարք անդամներ պրոցեսի ընթացքում հրապարակային հայտարարել են իրենց ու իրենց գործընկերների վրա բանեցվող ապօրինի ազդեցության մասին, իրավապահ մարմիններն ու դատախազությունը որևէ քայլ չեն ձեռնարկել այդ ճնշումները քննելու ու կանխելու ուղղությամբ:

Ընդ որում, մայրաքաղաքում իշխանությունները նաև չխորշեցին այդ նպատակի համար Հանրային հեռուստատեսության ռեսուրսը չարաշահելուց՝ դրանով սեփական այդ քայլը արդարացնող ու հիմնավորող, ակնհայտ միակողմանի լուսաբանում իրականացնելով:

Խիստ մտահոգված լինելով տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ներկայացուցիչների ու դրանց ձևավորման վրա պետական իշխանության կողմից ապօրինի ազդեցության կազմակերպված մոտեցմամբ` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտելով քրեորեն պատժելի վերոնշյալ գործողությունները, պահանջում ենք՝

Պետական գործադիր իշխանության ներկայացուցիչներից՝ դադարեցնել տեղական ինքնակառավարման մարմինների վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը: Առավելևս անթույլատրելի է այդ նպատակի համար իրավապահ մարմինների օգտագործումը: Պետական իշխանության ներկայացուցիչները պետք է հարգեն տարբեր ինստիտուտների ու մարմինների անկախությունը և իրենց լիազորությունների սահմաններում իրականացնեն հնարավորը՝ այդ անկախության ապահովման ու պաշտպանության համար:

Իրավապահ մարմիններից` իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների վրա ապօրինի ազդեցությունների նախականխում ու պատշաճ քննություն: Առավելևս` չմասնակցել այդ ապօրինի ազդեցությանը:

Հանրային հեռուստատեսությունից՝ որևէ իրադարձության լուսաբանումն իրականացնել անաչառ՝ անկախ պետական իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումից: Որևէ պարագայում չդառնալ պետական իշխանության ապօրինի ազդեցություններն արդարացնող քարոզչամիջոց:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում