Thursday, 30 03 2023
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հրաժեշտ 2021-ին, սպասում` նոր հույսով

Հրաժեշտ ենք տալիս 2021 թվականին: Ծանր պատերազմից հետո մեր աշխատանքից է կախված, թե մենք որքան պատրաստ կլինենք հաջորդ մարտահրավերներին և որքան արդյունավետ կիրականացնենք հնարավորությունները, որ տրվում են մեզ: Ի վերջո, 2021-ին հրաժեշտ տալով, սպասելով, թե երբ պետք է ժամ առաջ թևակոխենք նոր տարի՝ նոր հույսով, նոր սպասումով, հին ցավը կրելու, կորուստները հիշելու, բայց նաև վերքերն ամոքելու և առաջ շարժվելու համար, այդուհանդերձ նկատենք, որ 2021-նն էլ ուներ հնարավորությունների պատուհաններ, որոնք գուցե կարող էինք տնօրինել առավելագույն արդյունավետությամբ, խուսափելով խնդիրներից: Հետին թվով անել եզրահանգումներ ու միարժեք պնդումներ, իհարկե քիչ է ազնիվ, սակայն պետք է քաղել դասեր, որքան էլ լինեն դրանք դառը և դաժան: Հակառակ դեպքում, ապագան վերածվում է դաժան պատմության կրկնության, ինչպես 1920-2020 հարյուրամյակը հայ ժողովրդի կյանքում: Դրա ընթացքում եղան սարսափելի անկումներ և փառահեղ վերելք, որը, սակայն, բթացրեց մեզ, բերելով նոր անկման: Հետևաբար, մենք պետք է դասը քաղենք ընդգրկուն ու խորքային եզրահանգումներով՝ թե՛ մեր պատմության, թե՛ համաշխարհային ընթացքի համատեքստում: Մենք պետք է դաս քաղենք թե՛ հաղթանակներից, թե՛ պարտություններից, ընդ որում՝ թե՛ մեր, թե՛ ուրիշների: Պատմությունը կրկնվում է այնտեղ, որտեղ սխալներն են կրկնվում, կամ ավելի շուտ այնտեղ, որտեղ դանդաղում կամ ճահճանում է միջավայրը, ու հասարակություններն ու պետությունները չեն կարողանում ստեղծել նորը, չեն գտնվում ստեղծագործ ռեժիմում:

Եթե մենք չենք ստեղծում մեր ապագան առարկայորեն, առանց բաժակաճառերի, շատ կոնկրետ և հետևողական աշխատանքով, ապա դա ստեղծում են այլք: Իսկ այլոց ստեղծած ապագան, որպես կանոն, չի խոստանում որևէ լավ բան, եթե այնտեղ չկա մեր ստեղծագործության համարժեք բաժինը: Եվ դրա համար պետք է նախ պահանջենք ինքներս մեզանից, հետո որևէ մեկից պահանջելու համար: 2022 թվականը պետք է լինի ինքներս մեզանից պահանջելու տարի՝ անհատականից մինչև հանրային, քաղաքական, կուսակցական, պետական մակարդակներ: Մենք ինքներս մեզանից պետք է պահանջենք գնալ մեր կորուստների վերականգնման, որպեսզի կարողանանք նաև այդ պահանջները վերածել միջազգային հարաբերությունների և իրավունքի սեղանին դրվող մեր խաղաքարտերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում