
Բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան խոսել է անքնության պատճառ հանդիսացող մթերքների մասին:
Քնի որակը բարելավելու համար նա խորհուրդ է տվել բացառել ալկոհոլը: Քունը դրա պատճառով դառնում է ընդհատվող և թերի:
Մալիշևան խորհուրդ է տվել նաև սուրճ չխմել, քանի որ այն թույլ հոգեբանական խթանիչ է և միզամուղ:
«Դուք կքնեք և կզարթնեք, քանի որ 20 րոպեից դուք կցանկանաք վազել զուգարան», – ասել է Առաջին ալիքի հաղորդավարը:
Բացի այդ, քնելուց առաջ չպետք է ուտել ճարպոտ և կծու կերակուրներ, որոնք կարող են անհանգստություն և այրոց առաջացնել: