
Սննդաբան Պոջա Մալհոտրան կիսվել է քաղցրավենիք ուտելուց հրաժարվելու գաղտնիքով: Այդ մասին հայտնում է NDTV-ն:
Մասնագետի խոսքով՝ օրգանիզմին կարելի է խաբել. դրա համար պետք է շատ ջուր խմել և բթացնել սովի զգացումը: Վերջինս քաղցրավենիք ուտելու հիմնական դրդապատճառն է:
Մալհոտրան խորհուրդ է տվել սննդակարգի մեջ ներառել մեծ քանակությամբ մանրաթել, քանի որ դրանք մարդուն հագեցվածության զգացում են հաղորդում: Իսկ զտված ածխաջրեր և արհեստական քաղցրացուցիչ պարունակող սննդամթերքներից պետք է ամեն կերպ խուսափել:
Եթե, այնուամենայնիվ, քաղցրավենիք շատ եք ուզում, ապա նախապատվությունը պետք է տրվի օգտակար քաղցրավենիքներին` մրգերին, չրերին, չամիչին կամ խուրմային: