Հնդկաստանի բանակը երկու շների սովորեցրել է գտնել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Եզրակացություն է արվել, որ վարժեցված շները հոտառությամբ հայտնաբերելու իրենց ունակության շնորհիվ կարող են օգնել իրական ժամանակում COVID-19 հիվանդության արագ հայտնաբերմանը՝ ասվում է հայտարարության մեջ:
Փորձերին մասնակցել են կոկեր-սպանիելը և հնդկական չիպիպարայ քերծեն: Կենդանիներին վարժեցրել են աշխատել հիվանդների մեզի և քրտինքի նմուշների հետ: Շների զգայունությունը, պարզվել է, շատ մեծ է: Վարժեցումներից հետո կենդանիներին ուղարկել են Դելիի տարանցիկ ճամբար, և այնտեղ շները երեք հազար մարդկանց մեջ հայտնաբերել են 18 հիվանդ:
Զինվորականները նշել են, որ շարունակում են վարժեցնել այլ շների: