Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքերի և հետագա կարգավիճակի վերաբերյալ բուռն արձագանքի արժանացավ՝ այնքան, որ Արցախի նախագահը հարկ համարեց ներկայացնելու պատասխան թեզեր: Արայիկ Հարությունյանը նախ շեշտեց, որ Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ զիջման ենթակա չէ: Եվ միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Արցախի խորհրդարանի նախկին նախագահն էլ համարել էր, որ վարչապետը մեկին մեկ կրկնել է Ադրբեջանի հիմնավորումները: Տխուր է մեր վիճակը, պարոնայք,- ֆեյսբուքում գրել էր Աշոտ Ղուլյանը: Փաշինյանի ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր էր համարել նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: Արայիկ Հարությունյանը, Աշոտ Ղուլյանը, Արցախի ՄԻՊ-ը պատասխանում են Նիկոլ Փաշինյանին, թե մինչև 2018 թվականի բանակցային գործընթացին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ: