«Արցախյան այս պատերազմը հարձակում էր նաև մեր ժողովրդավարության դեմ։ Սա քաղաքակրթական պատերազմ էր։Պարտության տեր իշխանությանը ընտրեցինք, խոստովանելով` հավատարիմ ենք ժողովրդավարությանը»,-2021-ը ամփոփում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ժողովրդավարության առումով երկիրը վատ վիճակում է, Արշակյանը արձագանքում է․ «Քոչարյանի կարծիքը որևէ նշանակություն չունի։ Քոչարյանը Արցախից գալով Հայաստան փակեց միացման ճանապարհը, ձևավորեց «մենք» և «դուք»»։