Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց 2021թ-ի 10 լավագույն մարզիկներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրեց 2021 թվականի տարվա 10 լավագույն մարզիկներին:

«Գիտեք, որ 2021 թվականին, մենք բոլորս հաղթանակների կարիք և անհրաժեշտություն կրկնակի անգամ ավել ունենք: Այն սոցիալ-հոգեբանական վիճակում, որ հաստատվել է Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո, մարզական ելույթներն առավել կարևորություն են ստանում: Մեր ռազմավարական ընկալումն այնպիսին է, որ սպորտը երկրի զարգացման կարևոր շարժիչ ուժն է: Մարզական ասպարեզում արձանագրած հաջողությունները բերում են տնտեսական հաջողությունների, բարձրանում են երկրի ճանաչելիությունը, բարձրանում է երկրի տնտեսական գրավչությունը: Մարզական հաջողություններն ընդլայնում են երկրի դիվանագիտական հնարավորությունները, քանի որ նրանք բարձրացնում են երկրի միջազգային վարկը»,- մարզիկների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ մեծ սպորտում գրանցված հաջողություններն իրենց հետևից ավելի ու ավելի շատ մարդկանց են մղում զբաղվել սպորտով:

«Մեծ սպորտում մեր ունեցած հաջողությունները կարևոր են մեր պետական, ազգային հպարտության համար, ուժերի նկատմամբ մեր վստահությունը վերականգնելու, մեծացնելու համար»,-առանձնացրեց Վարչապետը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում առանձնացրեց, որ անցնող տարում մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 199 մեդալ: «Երբ ընտրվում էր լավագույն տասնյակը, մեծ խնդրի առաջ էին կանգնած մարզական լրագրողները և ազգային թիմերի մարզիկները: Այս տարի 10-յակում տեղ չունեցան Եվրոպայի երկու չեմպիոն: Ահա այսպիսի հաջող տարի էր 2021 թվականը»,-ասաց Գիլոյանը:

Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների անունները: Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝ Ալեքսանյան Արթուր, Ամոյան Մալխաս, Բաչկով Հովհաննես, Դավթյան Արթուր, Լալայան Վարազդատ, Դանիելյան Էլինա, Հարությունյան Արսեն, Մարտիրոսյան Սիմոն, Մինասյան Գոռ, Չալոյան Դավիթ:

Մարզիկները ՀՀ վարչապետից անձամբ ստացան 5 միլիոն դրամ պարգևավճարի հավաստագիրը: Պարգևատրմանը ներկա չէր շախմատի Եվրոպայի անհատական առաջնության հաղթող Էլինա Դանիելյանն, ով այս օրերին Վարշավայում մասնակցում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում