Ռուսաստանի 16 շրջաններում գրանցվել է ծանր վիճակում կորոնավիրուսով հոսպիտալացվածների թվի աճ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի »-ն, այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
«16 շրջաններում նկատվում է ծանր վիճակում հոսպիտալացվածների թվի աճ, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքացիները ուշ են դիմում բժշկի»,- ասել է նախարարը։