Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Իրանը միշտ էլ ցանկացել է Սյունիքում հյուպատոսություն բացել, բայց հայկական կողմը չի ընդառաջել. Սա անհրաժեշտություն է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

Իրանը հայտարարել է, որ Կապանում հյուպատոսություն կբացի: Ինչպես եք սա գնահատում, ի՞նչ ազդակներ է հղում սրանով Իրանը:

Բոլոր դեպքերում ես սա դրական եմ գնահատում: Եթե ուրիշ դեպքերում կարող էի կասկածներ հայտնել, այս դեպքում ասում եմ՝ դա անհրաժեշտ է, ճիշտ է, պետք է բացվի հյուպատոսությունը, իրանցիներն այստեղ ավելի ակտիվ կլինեն: Հայաստան և Իրանի շահերը ռազմավարական ու անվտանգության առումներով, համընկնում են, հետևաբար, եթե իրենք նման նպատակ ունեն, կարծում եմ՝ նաև մեր շահերից է դա բխում: Թե ռազմավարական, թե անվտանգային խնդիրների առումով հյուպատոսություն բացելը ոչ միայն ճիշտ է, այլև անհրաժեշտություն է:

Նախկինում երբևէ նման հարց քննարկվե՞լ է:

Այո, քննարկվել է Գորիսում կամ Կապանում հյուպատոսություն բացելու հարցը, բայց այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել: Նախատեսված էր, որ նաև Թավրիզում հայկական հյուպատոսություն պետք է բացվեր, որին ես դեմ էի, որովհետև դա բացի Հայաստանի բյուջեի վրա հավելյալ ծախսից, ուրիշ ոչինչ չի տալու: Թավրիզում թուրքերն ու ադրբեջանցիներն են, դու այնտեղ չես կարող թփրտալ: Այլ բան է, որ Իսպահանում, Ռեշտում կամ որևէ այլ տեղ հյուպատոսություն բացվեր, բայց ոչ Թավրիզում:

Հիմա Հայաստանի և Իրանի համատեղ ջանքերի շնորհիվ է, որ Կապանում հյուպատոսություն է բացվում: Կողմերից ո՞վ է ավելի շահագրգիռ եղել:

Կարծում եմ՝ իրանցիները միշտ  շահագրգիռ են եղել ունենալու  Սյունիքում հյուպատոսություն, իսկ Հայաստանի կառավարությունները տարբեր ժամանակներում  տարբեր պատճառներով չեն ընդառաջել:  Հիմա, ըստ երևույթին, հասկանալով, որ դա անհրաժեշտություն է, համաձայնել են: Ճիշտ չէր հասկացվի, եթե այս դեպքում ևս չընդառաջեին:

Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին նախօրեին վստահություն է հայտնել, որ Թեհրանն ու Բաքուն հաղթահարել են տարաձայնությունները:

Ես միշտ ասել եմ, որ Աբբաս Մուսավին այն ժամանակ, երբ դեռ ԱԳՆ խոսնակ էր, լիովին նկատելի ադրբեջանամետ դիրքորոշում ուներ, հիմա էլ իր բուռն ջանքերով են շատ բաներ տեղի ունենում: Եթե հիշում եք, պատերազմի ժամանակ Գյանջայի դեպքերով գնացել էր, կոկորդիլոսի արցունքներ էր թափում: Այդ ամենը նշանակություն ունի: Այնպես որ, իր դիրքորոշումն ադրբեջանամետ է, և բնական է, որ նման գնահատական է տալիս: Ինձ համար դա անակնկալ չէ:

Իրականում կարծում եք՝ Իրանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները դեռ շարունակվո՞ւմ են:

Ադրբեջանը Իրանի հետ հարաբերություններում նահանջ քայլ կատարեց: Սկզբում իրեն թվացել էր, որ Իսրայելը կանգնել է իր մեջքին, և ինչպես Էրդողանն ասաց՝ Իրանը չի համարձակվի Ադրբեջանի դեմ քայլ անի, որովհետև Իսրայելն է Ադրբեջանի թիկունքին: Հետո տեսան, որ չէ, այդքան էլ կանգնած չի, և եթե Իրանի արժանապատվությանը դիպչի, գուցե ինքը վերանա: Դրա համար նահանջի քայլ համարվեց և հայտարարվեց, որ փոխադարձ համաձայնության են եկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում