Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հունգարական ինտրիգ հայ-ադրբեջանական խնդրում

Հունգարայի միջնորդությամբ հինգ հայ ռազմագերի վերադարձել է Հայաստան: Այս տեղեկությունը միանգամայն ողջունելի է: Սրան զուգահեռ, այն  որոշակի ինտրիգային է, հաշվի առնելով այն «նախապատմությունը», որ կա արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտության առումով Հունգարիայի պարագայում: 2004 թվականին Հունգարիայում տեղի ունեցող ՆԱՏՕ դասընթացի շրջանակում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կատարեց սարսափելի և տմարդի ոճրագործությունը՝ գիշերը կացնահարելով քնած Գուրգեն Մարգարյանին, հայկական բանակի սպա, որը ևս մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացին: Իհարկե տեղի ունեցածի համար Հունգարիան կարող էր պատասխանատու լինել այնքանով, որքանով պատասխանատու էր ՆԱՏՕ դասընթացն իր տարածքում անցկացնելու համար: Սակայն, երբ 2012 թվականին նույն Հունգարիան կայացրեց ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին աիրտահանձնելու որոշում, առնվազն հարց առաջացավ, թե արդյո՞ք Իլհամ Ալիևը «սաֆարով» ոճրագործություն-օպերացիան չէր պլանավորել հենց նաև այն պայմանավորվածությամբ, որ տարիներ անց Հունգարիան կտա հանցագործին և Ալիևը կստանա նրան ազատություն շնորհելով հերոսացնելու հնարավորություն: Թե՞ դա ոչ թե պայմանավորվածություն էր, այլ պարզապես ավելի ուշ ի հայտ եկած հանգամանքների միջոցով կազմակերպված ակտ, որի միջնորդը՝ ըստ մամուլի հրապարակումների, Պուտինի ուսանողական ընկեր, Ռուսաստանում գտնվող ադրբեջանցի միլիարդատեր Իլհամ Ռահիմովն էր: Պարզ է, որ ռուսաստանցի թեկուզ ազգությամբ ադրբեջանցի միլիարդատերը չէր կարող թաթախվել քաղաքական այդպիսի նշանակությամբ գործարքի մեջ, չունենալով ՌԴ նախագահի հավանությունը:

Թե որն էր ադրբեջանցի ոճրագործին ազատ արձակելու գինը գործարքի մասնակիցների համար, բավականին բարդ է ասել, սակայն հատկանշական է, որ այդ շրջանում Եվրասիական միության նախագիծը եզրափակիչ փուլի բերող ՌԴ համար Հունգարիան դարձավ Եվրամիության «անառակ որդի», սկսելով վարել Բրյուսելի հետ հակադրության քաղաքականություն և այդպիսով առնվազն «բարոյական բավականություն» պատճառել Արևմուտքի հետ մեծ դիմակայության մտած ՌԴ նախագահին: Իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այդ ընթացքում այլ բան չէր մնում, քան վրդովմունք արտահայտել կատարվածի վերաբերյալ և ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներին «գործուղել» Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում տեղավորված Հունգարիայի հյուպատոսության պատուհաններին ձվեր նետելու:

Պաշտոնական մակարդակում Հայաստանը սառեցրեց հարաբերությունը Հունգարիայի հետ, իսկ Սերժ Սարգսյանն էլ հրավիրված հատուկ խորհրդակցությանը արեց իր «հռչակավոր» արտահայտությունը՝ «Գորիկ Գուրգենիչ, ձեզ հատուկ հանձնարարություն» ունեմ: Այդպես էլ հայտնի չդարձավ թե հանձնարարությունը, թե դրա ճակատագիրը: Գորիկ Գուրգենիչը մի քանի տարի անց թողեց ԱԱԾ պետի պաշտոնը, իսկ ավելի ուշ էլ հեռացավ կյանքից՝ ծանր հիվանդության հետևանքով: Կարծես թե արցախյան գործընթացից էլ «վերացավ» Հունգարիան, կատարելով իր որոշակի դերը Հայաստանի շուրջ «եվրասիական օղակը» սեղմելու գործընթացում: Սակայն, այստեղ նկատենք մի ուշագրավ հանգամանք, որն արդեն ունի շատ թարմ պատմություն: 2021-ի ամռանը ՌԴ արտգործնախարար Լավրովը այց կատարեց Հունգարիա, իսկ դրա շեմին ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարեց, որ Հունգարիայի արտգործնախարարի հետ քննարկումներում Լավրովը կքննարկի նաև արցախյան հարցը: Թե ինչ կապ ունի Հունգարիան արցախյան հարցի հետ, Զախարովան այդպես էլ չմանրամասնեց: Մի քանի ամիս անց պարզ է դառնում, որ այդուհանդերձ ունի: Իհարկե այդ կապի առնչությամբ թերևս պետք է լինել գոհ, քանի որ Բուդապեշտի միջնորդությամբ Բաքվից Երևան վերադարձավ գերված մեր հինգ հայրենակից; Դա Սաֆարովի հերոսացման դուռը բացած Հունգարիայի մեղքի զգացումն  էր, թե՞ Հունգարիայի դերակատարման նոր ինտրիգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում