Ճապոնիայի կառավարությունը պլանավորում Է այս տասնամյակի երկրորդ կեսին երկրի սուզանավերի վրա տեղադրել մինչեւ 1 000 կիլոմետր հեռահարությամբ թեւավոր հրթիռներ: Այդ մասին, դեկտեմբերի 30-ին հաղորդել Է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուներ: Սպասվում Է, որ թռիչքի՝ մինչեւ 1 000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռերը կկարողանան խոցել վերերկյա թիրախները ստորջրյա դրությունից արձակելիս:
Դրա շնորհիվ Ճապոնիայի հակառակորդների համար ավելի բարդ կլինի կանխատեսել, թե հատկապես որտեղից կկատարվի արձակումը, ինչը կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը: Այդ հրթիռների մշակման համար Ճապոնիայի 2022 ֆինանսական տարվա (սկսվում Է 2022 թվականի ապրիլից) բյուջեի նախագծում հատկացվել Է շուրջ 39,3 միլիարդ իեն (մոտավորապես 340 միլիոն դոլար):
Yomiuri-ի տվյալներով՝ սուզանավերի հագեցումը հրթիռներով Ճապոնիայի իշխանությունների կողմից դիտարկվում Է որպես պաշտպանական միջոց հակառակորդի ռազմակայաններին կանխիչ հարվածների կիրառման՝ քննարկվող հայեցակարգի շրջանակներում: Ներկայումս Ճապոնիան չունի նման հրթիռներ եւ սոսկ արդիականացնում Է իր երկու ուղղաթիռակիրները՝ դրանք թեթեւ ավիակիրներ վերածելու նպատակով: Երկրի սպառազինությունում կա 21 սուզանավ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: