Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Որտեղ են նախընտրում Ամանորը դիմավորել մեր հայրենակիցները

Տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ այս տարի մեր հայրենակիցները հիմնականում Ամանորի և Սուրբ ծննդի տոնական օրերը նախընտրում են անցկացնել Հայաստանում։ «Առաջին լրատվական»-ը թեմայի շրջանակում զրուցել է  «Շելբի» տուրիստական կազմակերպության գործադիր տնօրեն Մարինա Ավետիսյանի հետ։ Ամբողջական պատկերը նկարագրելու համար, կազմակերպության տնօրենը, նախ ցանկացավ անդրադառնալ նախաամանորյա պահանջարկի վիճակագրությանը՝ նշելով, որ 2021-ի ողջ ամառն առանձնանում էր  բավականին մեծ պահանջարկով դեպի  Եգիպտոս, Արաբական Էմիրություններ, Իտալիա նաև՝Կուբա ուղղություններով, որը պահպանվել է մինչև հոկտեմբերը, որից հետո տեմպը սկսել է նվազել, ապա նորից աճել՝ արդեն Ամանորով պայմանավորված։ Այնուհետև անդրադառնալով ամանորյա տոների պատկերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ տարին առանձնացել է Հայաստանում տոնական օրերը անցկացնողների թվի զգալի  աճով այնպես, որ պահանջված հյուրանոցներում տեղեր ամրագրելու լուրջ խնդիր կա, և դրան հակառակ, արտագնա տուրիզմի առումով ցուցանիշների որոշակի անկումով։ «Այս տարի նվազել է  արտերկրում Ամանորն անցկացնել ցանկացողների թիվը և ժամկետները։ Մեր հայրենակիցները նախընտրել են կարճաժամկետ՝ հունվարի 1-ից 3, 1-ից 5 ժամկետով  տուրերը հիմնականում  դեպի Եգիպտոս,Արաբական Էմիրություններ»,- ասաց կազմակաերպության տնօրենը։ Բացի այդ, ըստ նրա,  հետաքրքրիր միտում է նկատվում,որ ավելի շատ նախընտրել են կա´մ Ամանորից առաջ, կա´մ ավելի ուշ՝ փետրվարին, երկրից  դուրս գնալ՝ հանգստանալու։ «Այս տարի,ի զարմանս բոլորիս, էականորեն  քիչ է դեպի Վրաստան ուղևորությունների թիվը,որտեղ գներն,ինչպես գիտենք,բավականին հարմար են մեր հնարավորությունների համար»,-ավելացրեց մեր զրուցակիցը՝ընդգծելով, որ հակված չէ կարծելու,  կապ ունի քաղաքական պատճառների հետ, մասնավորապես պատերազմում Վրաստանի չեզոք կամ ոչ հայանպաստ դիրքորորշման հետ, այլ գործոնների հետ կապ ունեն։

Կազմակերպության տնօրենը ընդհանուր արտերկիր մեկնել ցանկացողների թվի նվազումը   պայմանավորում է  հետևյալ գործոններով․նոր օրինագծի համաձայն՝  այս տարի կրճատվել են տոնական օրերը և մեր հայրենակիցները ավելի նախընտրելի և նպատակահարմար են համարում գալիք տոները  անցկացնել հայաստանյան  տարբեր հյուրանոցային համալիրներում,ժամանցի վայրերում։ Երկրորդ պատճառը,ըստ տնօրենի,այն է,որ մարդկանց մի մասը ամառվա  ընթացքում արդեն հանգստացել է և հիմա չի ցանկանում  կրկնակի-եռակի չափով  գումար ծախսել՝ թողնելով ավելի ուշ, երբ տոմսի գներն ավելի մատչելի կլինեն։ Մյուս կողմից՝ դեր ունի նաև կորոնավիրուսի հետ կապված փաստաթղթային պահանջները,  օրինակ՝ երբեմն երկու անգամյա պատվաստման պարտադրանքը,  դրան գումարած՝ 14-օր անցնելու պահանջը և այլն։ Ինչպես նաև նշանակություն ունի  հանգամանքը, որ ամանորյա փաթեթները համեմատաբար ավելի թանկ են այս տարի, մյուս կողմից էլ՝ մեր հայրենակիցների  հնարավորությունները այսպիսի գնաճի պայմաններում  զիջում են այդպիսի ուղևորություններ թույլ տալուն։

Անդրադառնալով գնային պատկերին՝ նշեց՝ Հայաստանում  գները, ինչպես միշտ, բարձր են։ Ընդ որում՝ այս տարվա պահանջարկը հաշվի առնելով՝ շատ տնտեսվարողներ  արհեստական գնաճ են ստեղծել, սակայն, նրա խոսքով, այս հարցում  առավելությունն այն է,որ ծառայությունների և´ որակն է  լավացել , և´ հետաքրքիր ծրագրերն են ավելացել։ «Անկախ գների թանկացումից և սոցիալ-տնտեսական պայմանների վատացումից՝ այս Ամանորին, մեր կազմակերպության տվյալներով, Հայաստանում   ամենպահանջված հյուրանոցային,հանգստի համալիրներում առկա է տեղերի խնդիր»,-ընդգծեց մեր զրուցակիցը և հավելեց՝ առանջնակի պահանջարկ ունեն մեկ գիշերվա համար նախատեսված  վարձով   առանձնատները՝ ընտանիքներով հանգստանալու, խնջույք կազմակերպելու համար՝անկախ նրանից, որ այդ առանձնատների գումարը հասնում է  250-350 հազարի։  Ավելին՝ ներկայիս դրությամբ՝  շատ դժվար է գտնել այդպիսի տներ։

Նա նաև նշեց,որ այս տարվա համեմատ՝ անցած տարի դեկտեմբերին շատ զարմանալիորեն մեկ ամսվա ընթացքում  այնքան շատ էր պահանջարկը, որ այլևս ազատ համար հնարավոր չէր գտնել շատ հյուրանոցներում։ Նա կարծում է, որ մարդիկ պատերազմի կուտակած ողջ բացասական հույզերն ուզում էին թոթափեին, և այդ միտումը պահպանվել է  նաև այս տարվա մինչև հոկտեմբերը։  Ինչ վերաբերում է օտարերկրյա հանգստի փաթեթների գներին, թանկացել են և ավիատոմսերը, և անցած տարվա համեմատ նաև Եգիպտոսի գները:

Արաբական Էմիրություններում այս տարի բավականին թանկ են, տեղեր գտնելու խնդիր  կա, ինչի արդյունքում նաև մեծ գնաճ է։  Սա նաև կապված  է հանգամանքով, որ այս տարի այնտեղ էքսպո-ցուցահանդես է անցկացվում։ Զրույցի վերջում Ավետիսյանը բոլորիս   ցանկացավ ուրախ, բարեբեր և խաղաղ  Նոր տարի՝մաղթելով, որ մեր հայրենակիցները գալիք տարում  հնարավորություն ունենան շատ ճամփորդելու, որովհետև այն կյանք է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում