
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը
Պարոն Արշակյան, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում հայտարարել է, որ իշխանափոխության համար պետք են զանգվածային ընդվզումներ, իրենք պատրաստ են և պատրաստում են այդ զանգվածային ընդվզումը: Նա, սակայն հավելել է, որ այս պահին չի տեսնում, որ այդ ընդվզումները հասունացել են: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունները, ով է այս հայտարարության հասցեատերը:
Հասցեատերը յուրայիններն են, այն տասը հազարը, որի վրա իրենք ուզում են հենվել: Այդ տասը հազարին ես էլ եմ հիշում, 1991 թվականին անկախության հանրաքվեի ժամանակ 10200 հոգի դեմ էին քվեարկել: Դա հաստատուն թիվ է Հայաստանում, միշտ 10 հազար հոգի կա, որ կարող է հակապետական ակցիաների մասնակցել, օրինակ, դեմ քվեարկել անկախությանը: Իսկ ընդհանրապես, այս վերջին իրադարձությունների համար չափազանց կարևոր բաներ են տեղի ունենում աշխարհին, իսկ մենք մեր սարերում ենք: Այո, շատ լուրջ իրադարձություններ են սպասվում, իսկ մեր հասարակությունը, մեր համաքաղաքացիները, մեր իշխանությունները սարերում են: Օրինակ, ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ իերնք պատրաստ են հունվարի 12-ին բանակցություն սկսել Ռուսաստանի ԱԳՆ-ի վերջնագիր-փաստաթղթի առիթով: Այդտեղ գիտե՞ք ինչ է գրված, եթե այն հայերեն թարգմանենք, որ Ռուսաստանն անհանգստանում է իր անվտանգության համար իր սահմաններին տեղակայված միջուկային փոքր և միջին հեռահարության հրթիռների պատճառով, և պահանջում է, որ դրանք հեռանան, պահանջում է, որ ՆԱՏՕ-ն այլևս չներխուժի նախկին Խորհրդային Միության հանրապետություններ: Դա հետաքրքիր է, բայց մի ուրիշ բան կա, Ամերիկան առաջարկում է հայելային վերաբերմունք, այսինքն եթե ՆԱՏՕ-ն այլևս առաջ չի գալիս, Ռուսաստանը նույնպես առաջ չի գնալու, իսկ Գյումրիի ռուսական ռազմական բազան գտնվում է ՆԱՏՕ-ի ուղիղ սահմանին: Այսինքն եթե նրանք համաձայնության գան, Գյումրիի ռուսական ռազմակայանը հեռանալու է, և դա օրակարգ է: Մենք հասարակությունն ու իշխանությունը պետք է դա քննարկեն: Չի կարող Կարիբյան երկրորդ ճգնաժամը պատերազմով ավարտվել և եթե ամերիկացիներն ու ռուսները համաձայնության չգան, նշանակում է՝ միջուկային պատերազմ է սկսվում: Ես հույս ունեմ, որ միջուկային պատերազմ չի սկսվի, հետևաբար, նրանք զորքերը կհեռացնեն իրարից, ճիշտ այնպես, ինչպես 60 տարի առաջ Թուրքիայից և Կովկասից հանվեցին միջուկային զենքերը, Կուբայից հանվեցին միջուկային զենքերը: Հիմա նման մի բան սպասվում է ու դա հետաքրքիր օրակարգ է: Մենք պետք է քննարկենք, որ եթե ռուսական բազան հեռացվում է, ռուսները կամավոր թողնում, հեռանում են, զենքը մնալու է, թե չի մնալու, մենք ինչ կարգավիճակ ենք ունենալու, ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները ինչպիսին են լինելու: Մեր հարևան երկրներից երեքը՝ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցում են, մենք ու Իրանը չենք համագործակցում: Հիմա մենք էլի չենք համագործակցելո՞ւ: Իսկ որ «պարտիա-Լենին-Գորբաչով» սկզբունքով քաղաքական ասպարեզ մտած Ալիևի պարտկոմը ծրագրեր ունի, դա ո՞ւմ է հետաքրքրում: Ի՞նչ ծրագիր ունի, 10 հազար հոգի՞: Այդքան մարդը նույնիսկ մեր փոքր մարզադաշտը չի լցնում: Ես ուզում եմ ասել՝ բա Նոր տարուց առաջ դա ի՞նչ ողբերգական ուղերձ է: Խուճապի մեջ են, ասում են՝ Արցախը տարան: Արցախը չեն տանի, Արցախը Հայաստան է 1988 թվականը չի մոռացվել: Նրանք, որոնք 1988-ին Արցախյան շարժումը սկսեցին, նրանք դեռ կան և նրանց զավակները կան: 4 հազարից ավելի զինվորներն Արցախում են զոհվել, Արցախը մենք չենք տա ոչ մեկին:
Կարծում եք պատահակա՞ն է, որ Քոչարյանն ասուլիս է տալիս ու Արցախի իշխանությունները սինխրոն հայտարարություններ են անում:
Տագնապ կա, դա ճիշտ է, որ հայտարարություն են անում: Շատ լավ հայտարարություն է: Նրանք ասում են՝ մենք համաձայն չենք, մենք միացում ենք ուզում, մենք ուզում ենք լինել մեր հայրենիքում: Ինքնորոշման իրավունքը դեռևս մերժված չէ, չի կարող աշխարհը ճանաչել Շոտլանդիայի ինքնորոշման իրավունքը, բասկոնիայի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի ինքնորոշման իրավունքը, ու չճանաչի հայերի ինքնորոշման իրավունքը: Կոսովոյի ինքնորոշման իրավունքը ճանաչեց չէ՞, ուրեմն սա էէլ օրերից մի օր կճանաչի: Այստեղ ուրիշ հարց կա, որը ես կուզենայի որ քննարկվի. ո՞նց մենք օգտագործեցինք 30 տարին, ի՞նչ արեցինք: Օրինակ, երեկ իսրայելի իշխանությունները ծրագիր հաստատեցին և 50 հազար մարդկանց համար Գոլանի բարձունքներում բնակավայրեր ստեղծել: ՄԱԿ-ը դա ճանաչել է որպես անեքսիա, իսկ Իսրայելը անեքսիայի ենթարկված տարածքում երեկ հայտարարեց, որ ևս 50 հազար հրեաներին համար բնակավայր է ստեղծելու գԳոլանի բարձունքում: Մինչև հիմա Կուրիլյան կղզիների հարցը լուծված չի: Ուրեմն Հայաստանի կարևոր մասն է Արցախը: Աշխարհը ճանաչում է Գոլանի բարձունքները որպես անցումային տարածքներ: 1950 տարի Երուսաղեմը հրեաներին պետության մայրաքաղաքը չի եղել, անցյալ տարվանից ճանաչվել է: 70 թվականին Հրեաները արտաքսվել են Երուսաղեմից, նրանք այսօր վերադարձել են և դա այսօր իրենց մայրաքաղաքն է: Ուրեմն Շուշին, Հադրութը մերն են լինելու և մենք չենք հուսահատվում: Արցախի իշխանությունների հայտարարությունը դրա մասին է, որ մենք չենք հուսահատվում, մենք չենք հիասթափվել և շարունակելու ենք մեր պայքարը: Այնպես որ խուճապ կանիկյորները ձեր ասած «հերոսի» բերանով իզուր են շտապում, թող սուս նստեն տեղները, որովհետև իրենք չեն կարող օգնել մեզ: «Պարտիա-Լենին-Գորբաչով»-ի ժամանակներն անցել են, հիմա ուրիշ մարդիկ են պետք, ուրիշ պայքարի ձևեր են պետք, աշխարհին հասկանալի լեզվով ձևեր: Մենք կգտնենք այդ ձևերեը և կպայքարենք հայրենիքի համար:Ես կարծում եմ՝ Նոր տարուց առաջ դա պետք է լիներ՝ պայքար, պայքար մինչև վերջ և միացում: Թե չէ վեր են կացել, դուդուկներն առել են, լացները դրել են՝ վայ տարան: