Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչի է պատրաստվում Իրանը Կապանում

Իրանը հյուպատոսություն կբացի Կապանում: Դեկտեմբերի 29-ին տարածված այդ տեղեկությունը բավականին մեծ արձագանք է գտել Հայաստանի հանրային շրջանակներում: Կապանում հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը բնականաբար առավելապես դիտարկվում է հետպատերազմյան նոր իրողությունների և մասնավորապես այդ ամենի հետևանքով Սյունիքի շուրջ նոր իրադրության և զարգացումների համատեքստում: Այդ առումով, Իրանի որոշման հայաստանյան արձագանքներում նշմարվում են անգամ մտքեր, որ Թեհրանն այդպիսով ևս մեկ անգամ հաստատում է Սյունիքի հանդեպ իր մոտեցումները: Այստեղ թերևս շատ դեպքերում նկատի է առնվում այն, որ Թեհրանը պարբերաբար հայտարարել է ռեգիոնալ պետությունների սահմանների անձեռնմխելիության մասին, հայտարարելով, որ այդտեղ իր կարմիր գծերն են: Այդ հայտարարությունները Հայաստանում հաճախ ընկալվել են որպես Սյունիքի պաշտպանության պատրաստակամության դրսևորում: Ահա այդ տոնայնության և տրամաբանության մեջ է ընկալվում նաև Կապանում հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը:

Գործնականում սակայն, իրանյան որոշումները այդ առումով թերևս պետք է դիտարկել ոչ այնքան «Սյունիքի պաշտպանության», որքան Սյունիքի շուրջ իրանյան շահերի պաշտպանության միտված որոշումներ: Իսկ այդ շահերը իհարկե լոկ անվտանգային կամ քաղաքական չեն, այլ նաև տնտեսական: Այս տեսանկյունից, Կապանում Իրանի հյուպատոսության հանգամանքը նախ նշանակելու է Սյունիքում իրանյան մշտական այսպես ասած լեգալ ներկայություն, իրադարձությունների զարգացմանն անմիջական և ամենօրյա ռեժիմով թերևս մոտիկից հետևելու և տեղյակ լինելու համար, որովհետև Երևանում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունից պարբերական գործուղումները Սյունիք կարող են լինել հավելյալ տեխնիկական խնդիր: Առանցքային առումով, Կապանում Իրանի հյուպատոսությունը թերևս միտված է ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացի որևէ արդյունքի պատրաստ լինելուն, ընդ որում թե անմիջական տեղեկացվածության առավել բարձր աստիճանի, թե նաև որևէ նոր իրավիճակի դեպքում տեխնիկական «օպերատիվության» համար: Ի դեպ, այստեղ գուցե ավելորդ չէ հիշատակել և այն, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի Կապանից ոչ շատ հեռու հատվածներից մեկը այսպես ասած ադրբեջանական ենթակայության ներքո, մաքսային ռեժիմով:  Ըստ այդմ, առնվազն հարց է նաև, թե կա՞ Իրանի քայլի պարագայում որևէ կապ այդ հանգամանքի հետ, թեկուզ որևէ հեռանկարի իմաստով: Այդ իմաստով, Իրանի որոշումն անշուշտ ողջունելի է, սակայն ոչ այն պատրանքային պատճառով, որ Իրանը գալիս է Սյունիքը պաշտպանելու:

Ողջունելի է այն, որ այդ որոշումը հայ-իրանական տնտեսական և քաղաքական գործակցությունը առարկայորեն խորացնելու կոմունիկացիոն նոր հնարավորություն է, հատկապես Սյունիքի մարզի առումով, երբ հնարավորություն կլինի արդյունավետ աշխատել տեղում և ըստ այդմ ակնկալել այդ աշխատանքի ավելի մեծ արդյունավետություն տնտեսական իմաստով: Ըստ այդմ, հայկական հանրությունից պահանջվում է Թեհրանի որոշման ոչ թե ավելորդ գերագնահատում, այլ հնարավորինս պրագմատիկ գնահատում և դրա ընձեռած նոր հնարավորությունների դիտարկում երկկողմ շահավետությամբ աշխատանքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում