Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

180 օր ձեռքներս ծալած չպետք է նստենք, պետք է անենք ամեն ինչ՝ ԱՄՆ կոնգրեսականներին ճշմարտությունը ներկայացնելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2022 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեն, որի 1302-րդ կետը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը։ ԱՄՆ պաշտպանության բյուջեի մասին օրենքում ասվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին։

Զեկույցը պետք է ներառի ԱՄՆ-ի սպառազինության համակարգերի կամ տեխնոլոգիաների կիրառման գնահատական, հակամարտության օտարերկրյա դերակատարների ներգրավվածության մասին տեղեկատվություն, ներառյալ ռազմական գործողությունների, հարվածների, օտարերկրյա ռազմական տեխնիկայի վաճառքի նկարագրությունը, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ​​ներգրավվածությունը հակամարտությունից առաջ, ընթացքում և հետո, և հակամարտող կողմերի փորձերը՝ հավաքագրելու օտարերկրյա վարձկանների կամ մասնավոր անձանց և ներգրավելու ռազմական կազմակերպությունների։

Բյուջեի տեքստում նշվում է, որ հակամարտող կողմերը պետք է կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով և միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ բոլոր ռազմագերիների և կալանավորված քաղաքացիական անձանց ազատ արձակումը։

Հակամարտության կողմերը պետք է ձեռնպահ մնան ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից՝ վիճելի հարցերին դիվանագիտական ​​լուծումներ գտնելու համար։ Նշվում է, որ ԱՄՆ-ը կհամագործակցի հակամարտող կողմերի հետ՝ կրկնապատկելով իր ջանքերը Մինսկի խմբի հովանու ներքո։

Բյուջեն ուժի մեջ է մտել, և վեց ամսից Կոնգրեսը պետք է լսի Պենտագոնի զեկույցը 2020 թվականի պատերազմի և պատերազմի ընթացքում օգտագործվող օտարերկրյա տեխնոլոգիաների, գրոհայինների և «երրորդ երկրների դիվանագիտական ​​մասնակցության» վերաբերյալ։ Դա կարող է տեղի ունենալ նախքան Հայաստանի խորհրդարանը կբարեհաճի հետաքննել 44-օրյա պատերազմը։

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի կարծիքով՝ անչափ կարևոր է, որ այս ամիսների ընթացքում մենք ինտենսիվ աշխատանք իրականացնենք․ «Հուսով եմ, որ  պատկերն ամբողջությամբ կներկայացվի ու աշխարհը կիմանա ողջ ճշմարտությունն՝ առ այն, որ Ադրբեջանը հարձակվեց աշխարհի վրա, իսկ աշխարհը դրան պատշաճ կերպով չարձագանքեց։Նաև պետք է արձանագրվեն քաղաքացիական անձանց ու զինվորների հանդեպ իրականացված վայրագությունները, այն ամենը ինչ տեղի ունեցավ նաև նոյեմբերի 9-ից հետո»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է արձանագրել նաև, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները․  «Ահաբեկիչների ներգրավվածության փաստը ևս պետք է իր տեղը գտնի այդ զեկույցում։ Մենք անընդհատ այդ մասին խոսում ենք, բայց աշխարհն ու կոնգրեսականներն այդ մասին ճիշտ պատկերացում չունեն։ Եվ չի նշանակում, թե մենք հիմա վեց ամիս պետք է նստենք ու սպասենք։ Պետք է անընդհատ հիշեցնենք, կետ առ կետ նշենք այն բոլոր վայրագությունները, որ իրականացվել են Արցախի դեմ։ Մենք ուզում ենք, որ ճիշտ պատկերացում ստանան կոնգրեսականները»։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ աշխատանքներին ու այդ ջանքերի կրկնապատկմանը, մեր զրուցակիցն ասաց․«Մենք սպասում ենք ԱՄՆ-ի ակտիվացմանը՝ և արդեն մեկ տարի է։ Հուսով ենք, որ այդ ակտիվացումը կլինի, բայց թե ինչ ձևով՝ առայժմ չեմ կարող ասել։Առանց Մինսկի խմբի այս մեկ տարի կյանքը շարունակվել է՝ լավ, թե վատ ձևով զարգացումներն ընթացել են։ Իհարկե Հայաստանի ու Արցախի համար շատ անորոշ վիճակ էր այս մեկ տարի է և մենք հուսով ենք, որ այս ամենը արդար ձևով կավարտվի։ Մինսկի խումբը պետք է արագորեն ակտիվացնի իր ջանքերը և այդ տեմպը պահի։Նկատի չունեմ այն, որ օրինակ հաջորդ ամիս երկու հանդիպում տեղի ունենա, հետո 8 ամիս ոչինչ տեղի չունենա։ Պրոցեսը պետք է անընդհատ, շարունակական ձևով ընթանա։Կուզենայի նաև ավելացնել, որ երբ ասում են կողմեր՝ նկատի չունենան միայն Հայաստանին ու Ադրբեջանին։ Ամենակարևոր կողմը հենց Արցախի ժողովուրդն է, որը  ևս պետք է համարվի կողմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում