Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Վրաստանը «3+2»-ին առայժմ սկեպտիկորեն է վերաբերում, բայց տարածաշրջանային զարգացումներից դուրս մնալ չի կարող

Մենք շատ լավ հնարավորություն ունենք օգտվելու տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակից: Պատճառը, որով այս մասին խոսում եմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն է. նրանք երկուսն էլ հանդես են գալիս հանուն խաղաղության տարածաշրջանում:Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Այս տարի Վրաստանը կարևոր նախադեպ է ստեղծել տարածաշրջանում, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունեցել իմ միջնորդությամբ: Մենք ստեղծել ենք առաջին նախադեպը մեզ համար բարեկամ և հարևան երկու երկրի միջև»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ասել է Ղարիբաշվիլին:

Անդրադառնալով Թուրքիային՝ Ղարիբաշվիլին հայտարարել է հետևյալը. «Անկասկած, Թուրքիան շատ կարևոր խաղացող է տարածաշրջանում: Մենք բարեկամական և եղբայրական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքերով՝ Վրաստանի վարչապետն ամփոփելով տարին հիշել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում իր ներդրումը․ «Հիմա իրավիճակը հետևյալն է․ դեռևս Վրաստանը 3+3-ի հետ կապված սկեպտիկ մոտեցում ունի, քանի որ ԱՄՆ-ի հետ հարցերը լուծված չեն։ Երբ ԱՄՆ-ի հետ գան մի կարծիքի, որ պետք է տարածաշրջանում դերակատարություն ունենալու համար Վրաստանի մասնակցությունը, այդ ժամանակ իրենք այդ մասնակցությունը կունենան։ Մինչ այս պահը Ադրբեջանի ու Հայաստանի հետ  կփորձեն իրենց առաջ քաշած եռակողմ ֆորմատը առաջ քաշել՝ Վրաստանի նշած խաղաղ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում։ Գուցե հնարվորություն լինի անել ինչ-որ բաներ, ինչպես որ դա եղավ հունիսին, երբ 15 ռազմագերու հարց լուծվեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մելիքյանի դիտարկմամբ՝ դրա զուգահեռ Վրաստանը կփորձի  հետևել տարածաշրջանային զարգացումներին․«Շատ կարևոր կլինի Անկարայի նախաձեռնած 3+2 ձևաչափի ընթացքը։ Դրանից հետո գուցե Վրաստանի վարչապետն այցելի  Անկարա՝ քննարկելու, թե տարածաշրջանում ինչ զարգացումներ են տեղի ունենում։ Ի վերջո Վրաստանն էլ տարածաշրջանի մի մասնիկն է, որտեղ խաչվում են ոչ միայն ճանապարհները, այլ կան բազմաթիվ այլ կարևոր հանգամանքներ ևս։ Դրա համար էլ Վրաստանի վարչապետն ասաց, որ շարունակելու ու ակտիվ օրակարգով են հանդես գալու տարածաշրջանային զարգացումների հետ կապված»։

Մեր զրուցակիցը նաև չի բացառում, որ  Վրաստանում կարող է տեղի ունենալ արտգործնախարարի փոփոխություն․«Նոր նախարարի պարագայում սպասվում է, որ փորձ ունեցող ակտիվ գործիչ է լինելու, որն աշխատել է  միջազգային տարբեր կառույցների հետ։ Այդ հնարավոր փոփոխությունը կարող  է իրենց տարածաշրջանային քաղաքականությանը նոր իմպուլս տա։ Իրենք կշարունակեն եվրոինտեգրման ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակը, կփորձեն մինիմումի հասցնել նար ներքաղաքական զարգացումներից եկող վտանգները»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում